Ֆարհադ Սահիբ օկլի Աբդուլլաև (ադրբ.՝ Fərhad Sahib oğlu Abdullayev, դեկտեմբերի 5, 1958(1958-12-05), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ[1][2]։

Ֆարհադ Աբդուլլաև
ադրբ.՝ Fərhad Sahib oğlu Abdullayev
Ծնվել էդեկտեմբերի 5, 1958(1958-12-05) (65 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունիրավաբան և դատավոր
Պարգևներ և
մրցանակներ
«Փառքի» շքանշան Azerbaijan Democratic Republic 100th anniversary medal Dostyk Order of grade II
և

Կենսագրություն խմբագրել

Ֆարհադ Աբդուլլաևը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 5-ին Բաքվում։ 1965-1975 թվականներին սովորել է Բաքվի թիվ 189 միջնակարգ դպրոցում։ 1975 թվականին ընդունվել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։

1980 թվականին ավարտել է նույն համալսարանը։ 1980 թվականին նա սկսել է աշխատել ԱՀ Գերագույն դատարանում։ Նա նախ աշխատել է որպես խորհրդատու, այնուհետև որպես ավագ խորհրդատու, իսկ 1985 թվականից ՝ որպես բաժնի վարիչ։

1990 թվականին նա ընտրվել է ԱՀ Գերագույն դատարանի դատավոր ՝ ԱՀ Գերագույն խորհրդի կողմից և այդ պաշտոնում աշխատել է մինչ 2000 թվականը։

2000 թվականի սեպտեմբերին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վերաքննիչ դատարանի նախագահի տեղակալ։

2003 թվականի հունիսի 25-ին, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, նա նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ։

2013 թվականի հունիսի 24-ին, Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսի հաստատումից հետո, Ադրբեջանի Հանրապետության Նախագահի հրամանով նա վերընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ[3]։

Զբաղվում է մանկավարժական և գիտական գործունեությանը։ Իրավաբանական գիտությունների դոկտոր է։ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հուլիսի 16-ի հրամանագրով նրան շնորհվել է «Վաստակավոր իրավաբան» պատվավոր կոչում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆարհադ Աբդուլլաև Արխիվացված 2020-11-18 Wayback Machine constcourt.gov
  2. «Фархад Абдуллаев назначен председателем Конституционного суда». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  3. «AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.