Ֆայլ (անգլ.՝ file), պլաստիկ, պոլիէթիլենից, թափանցիկ գրենական թղթապանակ՝ փաստաթղթերը կեղտոտումից և վնասվածքներից պահելու և պահպանելու համար։ Այն կողմերից մեկի վրա ունի անցքեր՝ ամրացման համար։ Կարող են միանալ կամարային կամ այլ սկզբունքով։

Ֆայլեր
Ֆայլերն ամրացնելու գործիք

Անվանման տարբերակներ

խմբագրել

Ռուսական բառարաններում մինչև այժմ չկա որևէ հատուկ տերմին գրենական թափանցիկ թղթապանակի համար։ Տարբեր շրջաններում այն տարբեր կերպ է անվանվում։

Ամենատարածվածը «ֆայլ» կամ «ֆայլիկ» անվանումն է։ Այն տարածված է Մոսկվայում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում, Սոչիում, Նորինսկում, Կրասնոյարսկում, Յարոսլավլում և շատ այլ քաղաքներում։ Սանկտ Պետերբուրգում օգտագործվում է նաև «գրպան» կամ «գրպանիկ» անվանումները։ Այլ տարածաշրջաններում օգտագործում են նաև մուլտիֆոր (lang-lat|multifora) տերմինը։

Ըստ երևույթին, բառը ծագել է սովորական արագակարից, որի մեջ տեղադրված են հորատված պանակներ, որոնք անգլերեն անվանվում են «file»։ Ֆայլ բառն անգլերենում նշանակում է ոչ միայն թղթապանակ-արագակար, այլ նաև ունի այլ նշանակություններ։ Անցքերով թափանցիկ թղթապանակը անգլերենի բրիտանական տարբերակում անվանվում է «punched pocket», իսկ ամերիկականում՝ «sheet protector»։

Մուլտիֆոր տերմինը տարածված է հիմնականում Սիբիրում, մի քանիսում միաժամանակ նաև «ֆայլ» կամ «ֆայլիկ»։ Հայտնի են այս տերմինի ծագման մի քանի տարբերակներ․

  • Անմիջապես լատիներենից «multifora», որ նշանակում է բազմաթիվ անցքեր ունեցող։
  • Գրենական պիտույքներ արտադրող ընկերության անվանումից՝ «Multifor», «Multifour» կամ «Multifora», որը երևի արտադրել է մուլտիֆորներ և իր արտադրանքը տարածել է Ուրալում։
  • Իտալերենից՝ «multi foro», որ բառացի նշանակում է «շատ անցքեր»։
  • Անգլերենից՝ «multi for», որ բառացի նշանակում է «շատ բանի համար»։
  • «Մուլտիֆորմատ» բառի կրճատումից, քանի որ մուլտիֆորը իր անցքերի դիրքի դասավորվածության հաշվին հարմար է տարբեր տիպի ֆայլ-արագակարների համար։

Ձևաչափ

խմբագրել

Ֆայլերը լինում են տարբեր չափսերի, հիմնականում ըստ թղթի ձևաչափերի՝

Նյութը

խմբագրել

Ֆայլերը լինում են պլաստիկ, այդ թվում՝ պոլիէթիլենե, պոլիպրոպիլենային։

Գույնը

խմբագրել

Ֆայլերը արտադրվում են թափանցիկ, մեծ մասամբ դրանք անգույն են, սակայն ժամանակակից նյութերը թույլ են տալիս արտադրել ցանկացած գույնի։