Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթ

Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթ (ռուս.՝ Государственный академический ансамбль народного танца им. Файзи Гаскарова, ГААНТ), ժողովրդական պարերի մասնագիտական համույթ Բաշկորտոստանում։

Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթ
Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթի շենքը
Հիմնական տվյալներ
ԵրկիրՌուսաստան
Ժանրերժողովրդական
Գործունեություն1939
Պարգևներ
Կայքgaant.ru

Միակ երաժշտական թիմն է, որ արժանացել է Սալավատ Յուլաևի անվան մրցանակի «բաշկորական մասնագիտական պարարվեստում բարձր կատարողական արվեստի զարգացման և առաջխաղացման մեծ ավանդի համար»։

Պատմություն խմբագրել

Երաժշտական կոլեկտիվը ձևավորվել է 1936-1938 թվականներին Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզի միացյալ թատրոնների երաժշտա-էստրադային բյուրոյին կից, բաշկորական թատերական ուսումնարանի բալետի բաժնի և սիրողական բալետի ուսանողներից։ 1938 թվականին վերակազմավորվել է որպես Բաշկորտոստանի պետական ֆիլհարմոնիային կից Բաշկորտոստանի երգի, պարի և երաժշտության համույթ։ 1939 թվականի մարտի 11-ին Իգոր Մոիսեևի ուսանող Ֆայզի Գասկարովը դարձել է համույթի գեղարվեստական ղեկավար և սկսում է ձևավորել կոլեկտիվը։

1940 թվականին առանձնացել է Բաշկորտոստանի պետական ազգագրական պարի համույթը։ 1940 թվականի ամռանը համույթը կատարել է իր առաջին շրջագայությունը Բաշկորտոստանում։ 1941 թվականի սկզբին պատրաստվել է Մոսկվայում կայանալիք Բաշկորական գրականության և արվեստի տասնամյակին։ 1955 թվականին Մոսկվայում Բաշկորական գրականության և արվեստի տասնամյակին մասնակցելուց հետո համույթը ձեռք է բերել համամիութենական հեղինակություն։

1988 թվականին ստեղծագործական կոլեկտիվը կոչվել է Ֆայզի Գասկարովի անունով։

1991 թվականին համույթն առանձնացել է ֆիլհարմոնիայից և ձեռք բերել իրավաբանական անձի կարգավիճակ ներկայիս անվանումով։ 1994 թվականին միաժամանակ հանդես է եկել երկու արտասահմանյան շրջագայությամբ Միացյալ Նահանգներում և Թուրքիայում։

1996 թվականի դեկտեմբերին ՌԴ մշակույթի նախարարության կողմից ստացել է «ակադեմիական» կոչում։

2007 թվականին Ֆայզի Գասկարովի անվան համույթը ձեռք է բերել իր սեփական տարածքը։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Սալավատ Յուլաևի անվան մրցանակ
  • Գ. Սալյամի անվան մրցանակ (1978)
  • 1994 թվականին համույթն արժանացել է «Աստղեր աշխարհում» փառատոնի բրոնզե մրցանակի (Թուրքիա)
  • 2005 թվականի դեկտեմբերին «Известия» ռուսական թերթի կողմից Ֆայզի Գասկարովի անվան ժողովրդական պարի պետական ակադեմիական համույթն արժանացել է «Հայտնիություն» մրցանակի
  • 2013 թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում համույթը պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հինգ մայրցամաքներ» ոսկե մեդալով և «Խաղաղության դեսպան» դիպլոմով[1]

Գրականություն խմբագրել

  • Багуманов А. И., Фаизова Ф. А. Государственный академический ансамбль народного танца РБ имени Г. Ф. Гаскарова//Лауреаты премии имени Салавата Юлаева. - Уфа։ Китап, 1999. 272 с. - С. 168-171.
  • Хайруллин Р. Башкирский государственный ансамбль народного танца. Уфа, 1966.
  • Саитов С. Башкирская государственная филармония. М.-Л., 1969.
  • Башкирский государственный ансамбль народного танца։ Альбом. Текст Е. Варламовой. Сост. А. Фахрутдинов. Уфа, 1978.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Информация из Официального сайта Министерства культуры РФ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել