Ֆալլուջայի ճակատամարտ, ընթացել է 2013 թվականի վերջից մինչև 2014 թվականի սկիզբը, ճակատամարտի արդյունքում ԻԼԻՊ-ը և մնացած սուննիական ապստամբները գրավեցին Ֆալլուջա քաղաքը։ Դա եղավ առաջին քաղաքներից մեկը, որի վրա կառավարությունը կորցրեց վերահսկողությունը Անբար գավառում բախումների ժամանակ։

Ֆալլուջայի ճակատամարտ
Թվական2013 թվականի դեկտեմբեր 302014 թվականի հունվարի 4 (5 օր)
Մասն էՔաղաքացիական պատերազմ Իրաքում
ՎայրԻրաք, Անբար մուհաֆազա, Ֆալլուջա քաղաք
ԱրդյունքԻԼԻՊ-ի կայծակնային հաղթանակ, քաղաքը անցնում է ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ։
Հակառակորդներ
ԻԼԻՊ ԻԼԻՊ
Ալ-Ֆալլուջա Վիլայեթ
Իրաք Իրաքի ազատ բանակ
Իրաք Իրաքի կառավարություն
Իրաք Իրաքի ԶՈՒ
Ոստիկանություն
Հրամանատարներ
անհայտ էանհայտ է
Կողմերի ուժեր
750+ զինյալներ1,000+ զինվորներ
Ռազմական կորուստներ
50+ սպանված զինյալներ458+ սպանված զինվորներ կամ մահապատժի ենթարկված
Ընդհանուր կորուստներ

Ճակատամարտը

խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 30-ին իրաքյան ուժերը ցրեցին ճամբարը, որտեղ ցույց էին անցկացնում սուննիները։ Այդ միջադեպը զայրացրեց շատ մարդկանց։ Մի քանի զինված մարդիկ հարձակվեցին զինվորական պարեկի վրա[1]։

2014 թվականի հունվարի 2-ին Ալ-Քայդան վերահսկողություն հաստատեց Ռամադիից ոչ հեռու տեղակայված մի քանի փոքր քաղաքների վրա։ Տարածքից բանակի նահանջից հետո ԻԻՊ-ի զինյալները և նրանց դաշնակիցները մտան երկու քաղաքներն էլ։ Համացանցում հայտնվեցին շատ տեսահոլովակներ, որում ցուցադրվում էր ԻԼԻՊ-ի ու ոստիկանության բախումները, և ինչպես ԻԼԻՊ-ը հարձակվում և գրավում էր ոստիկանական տեղամասերը։ 100 բանտարկյալներ ազատ արձակվեցին, զենքերն ու հանդերձանքները գրավվեցին և շատ ոստիկաններ թողեցին իրենց դիրքերը[2]։

Մի քանի հայտարարությունների համաձայն, հունվարի 3-ին քաղաքը ամբողջությամբ գտնվում էր սուննիական ապստամբների վերահսկողության տակ, բայց իրաքյան կառավարությունը հայտարարեց, որ քաղաքը մինչև հիմա գտնվում է Իրաքի վերահսկողության տակ։ Ապստամբները այրեցին ոստիկանական ավտոմեքենաներ և թափահարում էին զենքերով։ Ապստամբները բարձրացրեցին իրենց դրոշը Ֆալլուջայի վրա, դնելով դրոշը ոստիկանության և զինվորական բոլոր դիրքերի վրա, այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը լքեցին քաղաքը[3]։

Հունվարի 4-ին քաղաքը ամբողջությամբ գրավվեց սուննիական ապստամբների և Ալ-Քայդայի զինյալների կողմից։ Փորձելով վերադարձնել քաղաքի նկատմամբ վերահսկողությունը, իրաքյան բանակը գնդակոծում էր նրանց ականանետերից, սակայն արդյունքում զոհվեց 8 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորվեցին 30-ը։ Ինչպես հաղորդվում է, քաղաքի 60 %-ը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ[4]։ Մի փոքր անց, երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկին, հանդես գալով ազգային հեռուստաընկերության եթերում, երդվեց ոչնչացնել «բոլոր ահաբեկչական խմբավորումները»։ Անբար գավառի ոստիկանության պետը հայտարարեց, որ իրաքյան բանակը գտնվում է Ֆալլուջայի արվարձաններում, սակայն հենց քաղաքը վերահսկվում է ԻԼԻՊ-ի և իր դաշնակիցների կողմից։ Բանակցությունների արդյունքում սուննիական ցեղերը հրաժարվեցին օգնել իրաքյան զորքերին մտնել քաղաք։ Իրաքյան ուժերը շարունակեցին ռմբակոծել քաղաքը հարևան ռազմական բազայից[5]։

Հետևանքները

խմբագրել

Երկու տարի անց իրաքյան կառավարությունը վերադարձրեց քաղաքի նկատմամբ վերահսկողությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Fighting erupts as Iraq police break up Sunni protest camp». Reuters. 2013 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  2. «Al Qaeda seizes partial control of 2 cities in western Iraq». Long War Journal. 2014 թ․ հունվարի 2. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  3. «Al Qaeda-linked forces capture town of Fallujah in Iraq». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. «Iraqi Army Shells Fallujah In Fight Against Al-Qaeda Rebels». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. «Iraq government loses control of Fallujah». Al-Jazeera. 2014 թ․ հունվարի 4. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 11-ին.