Ֆաթիհ Ալ
Ֆաթիհ Ալ (թուրքերեն՝ Fatih Al; սեպտեմբերի 12, 1976[1], Անկարա, Թուրքիա[1][2]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության թուրք դերասան։
Ֆաթիհ Ալ թուրքերեն՝ Fatih Al | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1976[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա[1] |
Կրթություն | Անկարայի համալսարան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն խմբագրել
Ֆաթիհ Ալը ավարտել է Անկարայի համալսարանը[3]։
2003 թվականին սկսել է դերասանական կարիերան։ 2005 թվականին իր առաջնախաղն է ունեցել հեռուստատեսությունում՝ նկարահանվելով Թուրքիայում հայտնի «Մայրական կախարդություն» (թուրքերեն՝ Sihirli Annem) հեռուստասերիալում։ Հայտնի է դարձել՝ նկարահանվելով «Արտասահմանցիները տանը» ֆիլմում (թուրքերեն՝ Evdeki Yabancılar)[4]։
2011 թվականին Ալը նկարահանվել է «Հոյակապ դար» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է բոսնիական ծագմամբ օսմանյան հայտնի մարմնանկարիչ Մատրաքչի Նասուհի դերը։
2014 թվականին նկարահանվել է «Նոթատետր» (թուրքերեն՝ Not Defteri) հեռուստասերիալում։ Մահիր Սոյսալի դերը նրան դարձրեց Թուրքիայի ամենահայտնի հեռուստադերասաններից մեկը[5][6][7]։
Ֆաթիհ Ալը նկարահանվում է նաև ֆիլմերում։ 2011 թվականին էկրան է դուրս եկել Սեյֆի Թեոմանի «Մեր մեծ հուսահատությունը» (թուրքերեն՝ Bizim Büyük Çaresizliğimiz), որը, հիմնականում, դրական արձագանքներ է ստացել։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ IMDb
- ↑ Matrak adam şu matrakçı!
- ↑ Evdeki Yabancılar Beyazperde
- ↑ «Gazetevatan». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Haberturk». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Stargazete». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.