ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն եզրափակիչ 1930
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 1930, տեղի էր ունենալու Ուրուգվայ և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև։ Եզրափակիչը տեղի էր ունենալու Էստադոի Սենտենարիո մարզադաշտում՝ հուլիսի 30-ին։ 10-ը երկրպագուներով լի նավեր դուրս եկան Բուենոս Այրեսից և ուղղվեցին դեպի Մոնտեվիդեո[1]։ Մոտ 10–15,000 արգենտինացի երկրպագու ժամանեցին Մոնտեվիդեո, սակայն նավահանգիստն այնքան լի էր, որ շատերը չհասցրեցին ժամանակին հասնել մարզադաշտ։ Մարզադաշտի մուտքի մոտ կար խիստ հսկողություն, քանի որ մեծ էր անկարգությունների հնարավորությունը։ Մարզադաշտը բացվեց ժամը 8-ին՝ խաղից վեց ժամ առաջ և մինչ երեկո, ազատ նստատեղ չկար[1]. պաշտոնապես հանդիսականների թիվը գերազանցում էր 93,000-ը[2]։ Սակայն թիմերի միջև վեճ առաջացավ կապված գնդակի հետ, և ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջին խաղակեսում կօգտագործվի Արգենտինայի գնդակը, իսկ երկրորդ կեսում՝ Ուրուգվայինը[3]։ Համեմատած կիսաեզրափակչի հետ Ուրուգվայի կազմում տեղի էր ունեցել մեկ փոփոխություն՝ Անսելմոն փոխարինել էր հիվանդ Կաստրոյին։ Լուիս Մոնտին խաղաց, չնայած երկրպագուների կողմից մահվան սպառնալիքներին։ Մրցավարն էր բելգիացի Ջոհն Լանգենուսը, ով ստանալով ապահովության երաշխիք համաձայնեց մրցել եզրափակիչը խաղից մի քանի ժամ առաջ։ Նա խնդրեց, որպեսզի խաղի ավարտի սուլիչից հետո, նավահանգստում լինի նավ, որով նա անհրաժեշտության դեպքում արագ կլքի քաղաքը։ Մյուս օրն Ուրուգվայում հայտարարվեց հանգստյան օր։ Արգենտինայի մայրաքաղաք՝ Բուենոս Այրեսում կատաղած երկրպագուները քարեր էին նետում Ուրուգվայի դեսպանատան վրա[4]։ Եզրափակչին մասնակցած վերջին կենդանի խաղացողն արգենտինացի հարձակվող Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով մահացավ 2010 թ-ի օգոստոսի 30-ին[5]։
![]() | |||||||
Իրադարձություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | Հուլիսի 30, 1930 | ||||||
Մարզադաշտ | Էստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո | ||||||
Մրցավար | ![]() | ||||||
Հանդիսական | 80,000 | ||||||
1934 → |
Խաղի մանրամասներԽմբագրել
Հուլիսի 30, 1930 15:30 Ուրուգվայի ժամանակով (UTC-03:30) |
Ուրուգվայ | 4 – 2 | Արգենտինա | Էստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո Հանդիսական՝ 93,000 Մրցավար՝ Ջոհն Լանգենուս |
---|---|---|---|---|
Պաբլո Դորադո 12' Պեդրո Սեա 57' Սանտոս Իրիարտե 68' Հեկտոր Կաստրո 89' |
Հոդված | Կարլոս Պեուսելյե 20' Գիլյերմո Ստաբիլե 37' |
|
|
|
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Glanville, p19
- ↑ «FIFA World Cup Origin» (PDF)։ FIFA։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին։ Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17
- ↑ Uruguay 1930 BBC. Retrieved on 25 February 2007.
- ↑ Glanville, p. 21
- ↑ «El gol está de luto»։ Olé (Spanish)։ 2010-08-30։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-07-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ 1930 fifa.com Archived 2013-11-01 at the Wayback Machine.