Օքսիդացումային ֆոսֆորիլացում

Օքսիդացումային ֆոսֆորիլացում, ադենոզինեռֆոսֆորաթթվի կենսասինթեզը ադենոզինկրկնաֆոսֆորաթթվից և ֆոսֆորական թթվից, օրգանական նյութերի օքսիդացման էներգիայի հաշվին։

Օքսիդացումային ֆոսֆորիլացման հետևանքով բջիջներում առաջանում է ադենոզինեռֆոսֆորաթթվում, որն էներգիայով ապահովում է կենսագործունեության տարբեր պրոցեսները։

Հիմնական սուբստրատներ խմբագրել

Օքսիդացումային ֆոսֆորիլացումի հիմնական սուբստրատներն են եռկարբոնաթթվային ցիկլի ընթացքում առաջացող օրգանական թթուները։ Օքսիդացումային ֆոսֆորիլացումը հայտնաբերել է խորհրդային կենսաքիմիկոս Էնգելգարդտը (1930)։ Սուբստրատի օքսիդացումը թթվածնով միջնորդված է օքսիդավերականգնման ռեակցիաների որոշակի շարքով, և այդ ռեակցիաների ընթացքում առաջացող էներգիան ազատվում է փոքր քանակություններով, որը հնարավորություն է տալիս բջջին այն ավելի արդյունավետ օգտագործելու։

Մեխանիզմ խմբագրել

Ադենոզինեռֆոսֆորաթթվի սինթեզը ադենոզինկրկնաֆոսֆորաթթվից և ֆոսֆատից իրականացվում է ադենոզինեռֆոսֆորաթթվի սինթետազ ֆերմենտային համալիրով, որը կարող է կատալիզել նաև հակադարձ ռեակցիան։ Օքսիդացումային ֆոսֆորիլացումի մեխանիզմի ամենատարածված հիպոթեզը քիմիաօսմոտիկականն է, ըստ որի շնչառական շղթայով էլեկտրոնների անցման պրոցեսում ստեղծվում է էներգիայով հարուստ Н+ իոնների կոնցենտրացիայի անդրթաղանթային գրադիենտ, որը և օքսիդացումային ֆոսֆորիլացման անմիջական էներգիայի աղբյուր է հանդիսանում։

Գրականություն խմբագրել

  • David E. Metzler. Biochemistry: The Chemical Reactions of Living Cells.. — 2nd edition. — Academic Press, 2003. — Т. 2. — 1973 с. — ISBN 978-0-1249-2541-0
  • David L. Nelson, Michael M. Cox. Lehninger Principles of biochemistry. — Fifth edition. — New York: W. H. Freeman and company, 2008. — 1158 p. — ISBN 978-0-7167-7108-1
  • Campbell N. A., Reece J. B., Urry L. A. e. a. Biology. 9th ed. — Benjamin Cummings, 2011. — 1263 p. — ISBN 978-0-321-55823-7
  • Кольман Я., Рём К.—Г. Наглядная биохимия. — 4-е изд.. — М.: БИНОМ. Лаборатория знаний, 2012. — 469 с. — ISBN 978-5-9963-0620-6
  • Биологическая химия с упражнениями и задачами / Под ред. С. Е. Северина. — М.: Издательская группа «ГЭОТАР-Медиа», 2011. — 624 с.
  • Нетрусов А. И., Котова И. Б. Микробиология. — 4-е изд., перераб. и доп.. — М.: Издательский центр «Академия», 2012. — 384 с. — ISBN 978-5-7695-7979-0
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 605