Օրվա վերջը (նկար, Արփենիկ Նալբանդյան)

Արփենիկ Նալբանդյանի նկարներից

Օրվա վերջը, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1960 թվականին ստեղծած կտավը։ Նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում:

Օրվա վերջը
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1960
բարձրություն100 սանտիմետր
լայնություն140 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
հավաքածուանհայտ
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 100 սմ բարձրություն, 140 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ[1]:

Նկարագրություն խմբագրել

1960 թվականին վրձնած «Օրվա վերջը» կտավը ստացել է ինքնատիպ կոմպոզիցիոն լուծում:

Նկարում պատկերված է երեկոյան պահը, երբ կոլտնտեսուհիները քաղհանում են դաշտը: Նրանցից երկուսը հագեցնում են իրենց ծարավը: Ձախ կողմում, կտավի ներքին եզրից մինչև վերևը, բարձրանում են մի քանի նրբիրան բարդիներ: Կտավի կենտրոնը, որտեղ աշխատում են կանայք, լուսավորված է վերջալույսի ոսկենարնջագույն մեղմ տոներով, մնացածը ողողված է կապտականաչավուն երանգների մշուշի մեջ:

Նկարչուհու աշխատանքային իրիկնապահի պատկերման բանաստեղծական ներշնչանքի սկզբնաղբյուրն են հանդիսացել Միսաք Մեծարենցի սքանչելի բանաստեղծություններից հետևյալ տողերը`

  Սա իրիկունն ըլլայի ես,

Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես,

Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես:

Սա իրիկունն ըլլայի ես:

 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Օրվա վերջը. 1960, կտավ, յուղաներկ, 100×140, մասնավոր հավաքածու | Eduard Isabekyan» (հայերեն)։ Վերցված է 2019-03-17  (չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել