«Օրորոցային եղբոր համար» (ռուս.՝ «Колыбельная для брата»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Վոլկովը Վլադիսլավ Կրապիվինի համանուն վիպակի հիման վրա։

Օրորոցային եղբոր համար
ռուս.՝ Колыбельная для брата
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմանկական ֆիլմ
ՀիմքՕրորոցային եղբոր համար
Թվական1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Վոլկով
ԴերակատարներԼև Դուրով, Սոֆյա Պավլովա, Ալեքսանդրա Նազարովա և Կապիտոլինա Իլյենկո
ՕպերատորԱնդրեյ Կիրիլով
ԵրաժշտությունՍերգեյ Կոլմանովսկի
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն67 րոպե

Սյուժե խմբագրել

Ձմռանը Կիրիլը ծանոթանում է մի խումբ տղաների հետ, որոնք նավակից կառուցում են «Նավապետ Գրանտ» առագաստանավը։ Այս ընկերախմբում Կիրիլը, չնայած չի տեսնում այն ամուր բարեկամությունը, որն ուզում էր, բայց մասնակցելով նավի կառուցման աշխատանքային գործընթացին, իսկ հետո անձնակազմի հետ նավարկության ժամանակ վերապրելով իրական վտանգներ, շատ լավ հասկանում է, թե որն է իրական ընկերությունն ու փոխօգնությունը։ Նոր ուսումնական տարին նա սկսում է արդեն որպես այլ մարդ՝ ավելի համարձակ, հպարտ և իրեն պատպանել իմացող։

Սակայն 7-րդ դասարանի աշակերտ Կիրիլ Վեկշինի համար ուսումնական տարին անհաջող է սկսվում. սեպտեմբերի առաջին իսկ օրերին նրան անարդարացիորեն մեղադրում են ուսանող-պրակտիկանտի դրամապանակը գողանալու մեջ։ Կասկածներն ուժեղանում են այն բանից հետո, երբ Կիրիլը թույլ չի տալիս խուզարկել իրեն, ինչպես մյուս կասկածյալներին։ Իրականում գողը Պետկա Չիրկովն է՝ Կիրիլի հանգիստ և անպաշտպան դասընկերը՝ Չիրոկ մականունով։ Նա ուսանողուհու գրպանից հանել է դրամապանակը, որպեսզի վճարի Դիբայի գլխավորած խուլիգաններին, որոնք ամբողջ ամառ նրանից գումար էին շորթել։

Պարզելով, որ դրամապանակի գողությունը Չիրոկի ձեռքի գործն է, Կիրիլը նրան չի մատնում, այլ փորձում է օգնել նրան՝ հասկանալով նրա դրությունը։ Ծավալվող իրադարձությունների ֆոնին Կիրիլը առճակատման մեջ է մտնում Դիբայի՝ տեղի խուլիգանների առաջնորդի հետ և նորովի գնահատում դասարանում իր ունեցած հարաբերությունները։ Այնուամենայնիվ, դասղեկ Եվա Պետրովնան նույնպես պարզում է, որ Չիրկովը մեղավոր է գողության մեջ և հրավիրում է դասարանական ժողով։

Դասարանական ժողովի ժամանակ Կիրիլը պաշտպանում է Չիրկովին՝ քննադատելով դասարանում ստեղծված իրավիճակը, երբ ոչ ոքի չի հետաքրքրում ուրիշների հետ տեղի ունեցող անախորժությունները։ Բոլորի համար անսպասելիորեն Կիրիլին կողմ է արտահայտվում նաև դասարանի ակտիվիստ, ջոկատի խորհրդի նախագահ Ժենյա Չերեպանովան, որի հետ Կիրիլը հասցրել էր բարեկամություն հաստատել։ Արդյունքում Կիրիլը մի քանի դասընկերների համոզում է գնալ «Կոսմոս» կինոթատրոն, որտեղ Դուբան և ընկերները պատրաստվում էին գումար շորթել։ Կիրիլին, բացի Ժենյայից, միանում է Կուբիշկինը, որի խոսքերը ընդունված չէր լուրջ ընդունել, խելացի շախմատիստը Ռայսկին և հեգնական-փիլիսոփայական հայտարարությունների հակում ունեցող Կլիմովը։

Կինոթատրոնի մոտ տղաները, որոնք պատրաստ են ամեն ինչի, իսկապես հանդիպում են Դիբայի խմբին։ Այնուամենայնիվ, հանդիպումը բավականին խաղաղ է ընթանում, և քաղաքավարի արտահայտությունների փոխանակումից հետո խուլիգանները որոշում են հեռանալ՝ նախընտրելով «չաղմկել մշակութային վայրում»։

Որոշ ժամանակ անց, սակայն, Դիբան և մի քանի ընկերներ դաժանորեն ծեծում են Կիրիլին։ Կռվարարների հաշվեհարդարի թեժ պահին բոլորին վախեցնում է ինչ-որ մեկի ձայնը՝ «Կիրի՛լ, դիմացի՛ր»։ Խուլիգանները փախչում են։ Կիրիլը ոտքի է կանգնում և զարմանքով տեսնում, որ իր փրկիչը Միտկան է՝ «Նավապետ Գրանտի» անձնակազմի ամենակրտսեր անդամը։

Տարբերությունները գրքից խմբագրել

Ընդհանուր առմամբ, ֆիլմի սցենարը համապատասխանում է գրքին, սակայն ժապավենի սահմանափակ ժամանակի պատճառով «Նավապետ Գրանտ» նավի անձնակազմի հետ կապված մի շարք իրադարձություններ, որոնք ազդել են Կիրիլի կերպարի ձևավորման վրա, բաց են թողնվել։ Որոշ կերպարներ՝ պապը, Կլիմովը, Միտկան, գլխավորից դարձել են երկրորդական։

Դերերում խմբագրել

  • Եգոր Գրամատիկով (Վ. Գրամատիկովի որդին) – Կիրիլ
  • Լենա Մոսկալենկո – Ժենկա
  • Վոլոդյա Զոտով – Չիրոկ
  • Վալերի Ֆեդորիշչև – Դիբա
  • Անդրեյ Մոնախով – Միտկա
  • Վլադիմիր Պուչկով – պապ
  • Լարիսա Բլինովա – Եվա Պետրովնա
  • Սոֆյա Պավլովա – Աննա Վիկտորովնա
  • Լև Դուրով – Կիրիլի հայրը
  • Ալեքսանդր Նազարով – Կիրիլի մայրը
  • Կապիտոլինա Իլյենկո – Զոյա Ալեքսեևնա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Վլադիսլավ Կրապիվին, Ստանիսլավ Ֆուրին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վիկտոր Վոլկով
  • Բեմադրող օպերատոր՝ Անդրեյ Կիրիլով
  • Բեմադրող նկարիչ՝ Օլգա Կրավչենյա
  • Կոմպոզիտոր՝ Սերգեյ Տոմին
  • Մոնտաժող՝ Իդա Դորոֆեևա[2]

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • «Երիտասարդություն-82»  համամիութենական կինոփառատոնի Ուկրաինայի կոմերիտմիության կենտկոմի մրցանակ (Կիև),
  • 1984 թվականի մանկապատանեկան ֆիլմերի համամիութենական կինոփառատոնի «Կարմիր մեխակ» մրցանակ,
  • Երիտասարդ կինոգործիչների համամիութենական III ստուգատեսի մրցանակ (Քիշնև) 1982,
  • Մոսկվայի երիտասարդ կինոգործիչների 1982 թվականի փառատոն-ստուգատեսի ժյուրիի հատուկ մրցանակ։

Քննադատություն և կարծիքներ խմբագրել

Ֆիլմը լավ է ընդունվել և արժանացել մի քանի մրցանակների, սակայն Վլադիսլավ Կրապիվինի կարծիքը դրա մասին կարելի է արտահայտել «լավագույնը վատագույնների մեջ» բանաձևով։ Այս բեմադրության մասին նա ասում է. «Միակ ֆիլմը, որը թերևս, քիչ թե շատ հաջող է էկրանավորված, «Օրորոցային եղբոր համար» է։ Բայց ես նրան երեքին գումարածից բարձր չէի դնի»[3]

Ֆիլմում հնչում է Վլադիսլավ Կրապիվինի «Լռության հինգ րոպե» (ռուս.՝ «Пять минут тишины») բանաստեղծության հիման վրա գրված երգը, որն առկա է նաև վիպակում, մինչդեռ Կրապիվինը, որպես բանաստեղծության հեղինակ, նշված չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օրորոցային եղբոր համար» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Օրորոցային եղբոր համար» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «Владислав Крапивин: Тюмень — город-сказка». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին.