Օրոդրուին (Սինդարին՝ Orodruin, թարգմանաբար՝ «կարմիր հրի լեռ» վեսթրոն - «Հրե լեռ»), կամ Մոն Արամրտ (Սինդարին՝ Amon Amarth, թարգմանաբար - «Ճակատագրական լեռ»), Ջ. Ռ. Ռ. Տոլկինի լեգենդարիումում Միջերիկրի միակ հայտնի գործող հրաբուխը, որը գտնվում է Մորդորում, Գորգորոտի սարահարթում, Բարադ-Դուրից հարավ։

Օրոդրուինը Փիթեր Ջեքսոնի ֆիլմում (Նգաուրուխոե հրաբուխը, Նոր Զելանդիա)

Պատմություն խմբագրել

Երկրորդ էպոսի մոտավորապես 1600-րդ տարում Սաուրոնը Օրորդրուինի կրակներում ձուլում է համիշխանության մատանին։ Այդ ժամանակներից սկսած բավական էր Սաուրոնը վերադառնար Մորդոր, անմիջապես սկսվում մեծ հրաբխի ժայթքումը։ Այդպես եղավ երկրորդ էպոսի 3429-րդ տարում, իսկ երրորդ էպոսի 2954 թվականից մինչև Մատանու պատերազմի ավարտը Օրոդրուինի խառնարանից լավա էր թափվում։ Հատկապես մեծ ժայթքում եղավ (և, հնարավոր է, հրաբխի պայթյուն) 3019 թվականի մարտին, երբ հրաբխի խառնարան համիշխանության մատանու հետ ընկավ Սմեագոլ-Գոլլումը։

Տվյալներ խմբագրել

Չափումներ խմբագրել

Օրոդրուինի բարձրությունը կազմում էր մոտավորապես 4500 ոտնաչափ (1400 մետր), ստորոտի տրամագիծը հավասար էր յոթ մղոնի (11 կիլոմետրից մի փոքր ավելի)։

Սաուրոնի ճանապարհը խմբագրել

Արևելքից դեպի լեռան պառնարան էր տանում այսպես կոչված Սաուրոնի ճանապարհը այն տանում էր դեպի կրակի պալատներ (Սամատ Նաուր, սինդարինում), որտեղ գտնվում էր Ճակատագրի Ճեղքվածքը (անգլ.՝ Crack of Doom)՝ դեպի հրաբխի բոցավառ ընդերք տանող ուղին։

Տոլկինի պատկերավորումը խմբագրել

Տոլկինն իր գրքում նկարել էր Օրոդրուինը, որտեղ պարզ երևում էր Սաուրոնի ճանապարհը, Սամատ Նաուրը և այրվող գագաթը։