Օդուռ
(Վերահղված է Օտուռից)
Օդուռ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառակում[1]։ Գտնվում էր Տևրիկ քաղաքից 7-8 կմ հեռու, Հաքմա գետակի ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Օդուռ | ||
Օդուռ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառակ | Տևրիկի գավառակ | |
Այլ անվանումներ | Օդուր, Օտուռ, Օտուր | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Պատմություն
խմբագրելԲնակչությունը կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելՄեծ Եղեռնի նախօրեին ուներ 50 տուն՝ 250 հայ բնակչով։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՕդուռն ուներ 1809 թվականին կառուցված Ս. Թովմաս անունով եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էին Փայլեվանք ավերակ վանքը և Ս. Հակոբ ավերակ վանք-ուխտատեղին։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործում էր հայկական վարժարան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 459
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 581)։ |