Օվսյա Հեքիմյան

հայ բժիշկ

Օվսյա Գևորգ Հեքիմյան (1880, Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա - 1915), հայ բժիշկ։

Օվսյա Հեքիմյան
Ծնվել է1880
ԾննդավայրՔեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունԱյնթապի Ամե­րի­կյան քո­լե­ջ
Սի­րի­ա­կան բո­ղո­քա­կան քո­լե­ջ
Մասնագիտությունբժիշկ
Կոչումբժշկու­թյան դոկ­տո­ր
ԱմուսինԿ. Ին­ճե­ճի­կյա­ն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1880 թվականին Քեսապ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Քեսապի հայկական Ավետարանական վարժարանում։ 1896-98 թվականներին հաճախել է Այնթապի Ամերիկյան քոլեջը։ Ապա հաճախել է Սիրիական բողոքական քոլեջ (հետագայում՝ Բեյրութի ամերիկյան համալսարան – Էյ.Եու.Պի.), որտեղ ուսանել է բժշկություն և ստացել բժշկության դոկտորի վկայական։ Որպես բժիշկ աշխատել է Քեսապում։

1914 թ. սկսված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է թուրքական բանակ և ուղարկվել ռազմաճակատ։ 1915 թվականի մայիսին սպանվել է թուրքերի կողմից։

Ամուսնացած էր Կ. Ինճեճիկյանի հետ։

Գրականություն խմբագրել

  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։