Օստրոժաց (բոս․՝ Ostrožac)[1], միջնադարյան ամրոց Բոսնիա և Հերցեգովինայում Արխիվացված 2013-10-01 Wayback Machine՝ Բիխաչ քաղաքի մերձակայքում։

Ամրոց
Օստրոժաց
բոս․՝ Ostrožac
ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Հիմնադրված է16-րդ դար թ.
Առաջին հիշատակում1282 թվական
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Օստրոժաց (Բոսնիա և Հերցեգովինա)##
Օստրոժաց (Բոսնիա և Հերցեգովինա)

Օստրոժացը[2] կամ Օստրոժացի ամրոցը տեղակայված է Ունա գետի ձախ ափին՝ Բիխաչ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Բոսանսկա Կրուպա համայնքում։ Ամրոցի սահմաններն ունեն սխալ շրջանի ձև, թշնամիներին պաշտպանվելու համար պատերի վրա կառուցված են աշտարակներ։ Ամրոցն առաջին անգամ հիշատակվել է 1286 թվականին, երբ այն պատկանել է տեղի իշխանական ցեղին։ 1552 թվականին ամրոցն անցել է Անտուն Բակշիչի տիրապետության տակ, իսկ 1577 թվականին նվաճվել է թուրքերի կողմից։ Մոտավորապես 1700 թվականին օսմանները կառուցել են ամրոցի հարավային հատվածը։ Ամրոցի հյուսիսային հատվածն սկսել են անվանել Ազգային, իսկ հարավային հատվածը՝ Աստվածային։ 1833 թվականին ամրոցում հաշվվում էր 28 հրանոթ։

Օստրոժաց ամրոցը ձմռանը

1836 թվականի Օստրոժացը մտել է Բիխաչի կայմակոմլուկայի կազմում։ 1837 թվականին Բեշիրևիչների վերջին կապետանը՝ Մուրադ բեգ Բեշիրևիչը, վռնդվել է Օստրոժացից, քանի որ հակառակվում էր Մահմուդ II-ի բարենորոգումներին։ 1902 թվականին Մեհմեդ բեգ Բեշիրևիչը վաճառել է ամրոցը ավստրիացի Լոտտար Ֆոն Բերքսին, որը վերակառուցել է ամրոցը ռոմանտիզմի ոճով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օստրոժացը որոշ ժամանակ եղել է Ազգային-ազատագրական շարժման շտաբը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cazin-Danas». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  2. «www.ostrozac.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.