Օպտիկական խտություն
Օպտիկական խտություն, նյութի շերտի անլուսանցիկության չափ (D), բնութագրում է օպտիկական ճառագայթման թուլացումը տարբեր նյութերի շերտերում։ Չանդրադարձնող շերտի համար
- ,
որտեղ -ն նյութի շերտի վրա ընկնող ճառագայթման ինտենսիվությունն է, -ն՝ շերտից դուրս եկած, կլանման և ցրման հետևանքով թուլացած ճառագայթման ինտենսիվությունը, -ն՝ նյութի թողանցման գործակիցը։
Օպտիկական խտություն հասկացությունը մուծել է Ռոբերտ Բունզենը։ Օպտիկական խտությունը կախված է նյութի միջով անցնող ճառագայթման հաճախականությունից և ունի գումարվելիության հատկություն։ Իսկ միմյանց հետ չփոխազդող հեղուկների խառնուրդի օպտիկական խտությունը հավասար է առանձին բաղադրիչների օպտիկական խտությունների գումարին։
Օպտիկական խտությունը չափելու համար կիրառվում են օպտիկական խտաչափեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Օպտիկական խտություն» հոդվածից (հ․ 12, էջ 559 )։ |