Օպերոն

Օպերոն, պրոկարիոտ բջջի գենոմի ֆունկցիոնալ միավոր, որի բաղադրության մեջ մտնում են ցիստրոններ (գեներ, տրանսկրիպցիայի միավորներ), կոդավորվում են համատեղ կամ հաջորդում են աշխատող սպիտակուցներին և միավորված են մեկ (կամ մի քանի) պրոմոտորի հետ։ Այսպիսի ֆունկցիոնալ կազմակերպումները թույլ են տալիս արդյունավետ իրականացնել այդ գեների տրանսկրիպցիան։

Պրոկարիոտների համար օպերոն հասկացությունը 1961 թվականին առաջարկել են ֆրանսիացի Ժակոբ Ֆրանսուան և Ժակ Մոնոն, որի համար 1965 թվականին ստացել են Նոբելյան մրցանակ:

Օպերոնները ըստ իրենց մեջ պարունակվող ցիստրոնի քանակի բաժանվում են մոնո-, օլիգո- և պոլիցիստրոնային օպերոնների, որոնցում պարունակվում է համապատասխանաբար միայն մեկ, մի քանի և բազմաթիվ ցիստրոններ։

Պրոկարիոտների գենոմի օպերոնային կազմավորումների բնորոշ օրինակ է լակտոզային օպերոնը, տրիպտոֆանայինը, պիրիմիդինայինը և bgl օպերոնը՝ Escherichia coli-ում։

Օպերոնը սկսվում և վերջանում է կարգավորող տիրույթներով՝ պրոմոտորը՝ սկզբում, և տերմինատորը՝ վերջում։ Բացի դրանից յուրաքանչյուր առանձին ցիստրոն կարող է ունենալ իր սեփական կառուցվածքը պրոմոտորում և/կամ տերմինատորում։