Օշին Չիլինգիր, (թուրքերեն՝ Oşin Çilingir, 1945, Դիարբեքիր, Թուրքիա - հունվարի 10, 2021, Ստամբուլ, Թուրքիա), հայ գրող, հրապարակախոս։

Օշին Չիլինգիր
Ծնվել է1945
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Լեզութուրքերեն և արևմտահայերեն
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի տեխնիկական համալսարան (1969)

Կրթություն խմբագրել

Ծնվել է 1945 թվականին, Դիարբեքիրի Ֆաթիհ Փաշա թաղամասում։ Մանկությունն անց է կացրել Հանչեփեք թաղամասում։ 1957 թվականին ավարտել է Սուլեյման Նազիֆի անվան նախակրթարանը։ Նույն տարում ընտանիքի հետ միասին փոխադրվել է Ստամբուլ։ 1963 թվականին ավարտել է Դպրեվանքի Սուրբ Խաչ հայկական վարժարանը, իսկ 1969 թվականին՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի հանքարդյունաբերության ֆակուլտետը։

Գործունեությունը խմբագրել

Հանքային ինժեների մասնագիտությամբ աշխատել է մի շարք կազմակերպություններում։ Զուգահեռաբար թղթակցել է տարբեր թերթերի, այդ թվում՝ «Ակօս» շաբաթաթերթին։ Եղել է Հրանտ Դինքի մտերիմ բարեկամը։ Դինքի սպանությունից որոշ ժամանակ անց՝ 2007 թվականի փետրվարի 16-ին, նա հոդված է հրապարակում, որտեղ Հրանտ Դինքին համեմատում է «Միություն և առաջադիմություն» կուսակցության կողմից սպանված մտավորականներից փաստաբան, գրող և պատգամավոր Գրիգոր Զոհրապի հետ[1][2]։

Աչքի է ընկել իր ձախակողմյան հայացքներով։ 1980-ական թվականների սկզբին «Ջիհան Աթեշ» կեղծանվամբ թղթակցել է «Դեմոկրատ» թերթին, իսկ որոշ հոդվածների տակ ստորագրում էր «Յալչըն Չիլինգիր»։

2002 թվականին «Արաս» հրատարակչությունը հրատարակել է նրա «Մեր միջի սև անցքը» գիրքը։

Վախճանվել է 2021 թվականի հունվարի 10-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գրիգոր Զոհրապից մինչև Հրանտ Դինք. հարյուրամյա մենություն».
  2. «ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՐԱՆՏ ԴԻՆՔ».