Օշան Գորշ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Թելուկազգիներ
Ցեղ Օշան
Տեսակ Օշան Գորշ
Լատիներեն անվանում
Տ. cana C. Koch


Օշան Գորշ (լատին․՝  Տ. cana C. Koch), թելուկազգիների ընտանիքի, օշան ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Ցածրաաճ մոխրագույն կիսաթուփ է 20—35 սմ բարձրությամբ։ Ցողունները և տերևները ծածկված են կարճ, սեղմված մազմզուկներով։ Ընձյուղները կարճ են, փայտացած, միամյա ճյուղերը փխրուն են։ Տերևները հաստ են, վերևի կողմից հարթ, նստադիր, սպիտակ-մոխրավուն մազմզուկներով ծածկված, բթածայր։ Ծաղկապատը կազմված է թաղանթանման, երկարավուն մազմզուկներով ծածկված տերևիկներից, որոնք հետագայում պտղի վրա առաջացնում են թաղանթանման, սևածիրանագույն անհավասար լայնությամբ թևիկներ, որը ծաղկապատի հետ միասին հասնում է 8 - 10 մմ տրամագծի։ Փոշանոթները գծանման են։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Կովկասում, Հյուսիսային Իրանում, Արաքսի հովտում, Արարատյան դաշտում (Ջովաշեն, Արևշատ, Վեդի)։ Հանդիպում է քարքարոտ լանջերին, գիպսային հողերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 222։