«Օշական», կրոնական, ազգային, մշակութային պարբերաթերթ։

Օշական

Պատմություն խմբագրել

Հայ եկեղեցու Բերիո թեմի ազգային առաջնորդարանի հրատարակություն։

Լույս է տեսել 1981–1989 թվականներին Հալեպում։

Խմբագիր՝ Խաչիկ Շահինյան։

Լուսաբանել է թեմի առօրյան, սիրիահայության կյանքը, անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու, ինչպես նաև Հայաստանում, Արցախի Հանրապետությունում, Սփյուռքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։