Օմար Հաճճո (մարտ 31, 1931-մարտ 4, 2015), սիրիացի դերասան։ Ծնվել է Սիրիայում՝ Հալեպում։ Ռեժիսոր Ալլայս Հաճճոյի հայրն է, ով Սիրիայի արվեստագետների միության հիմնադիրներից է։ Սիրիայի արվեստագիտական շարժման հիմնադիրներից է՝ Հալեպի և ժողովրդի թատրոններից սկսած դեպի արվեստագետների ասոցիացիայի հիմնադրումը։ Արվեստագետների ասոցիացիայում երկու տարի եղել է քարտուղար և ներդրումային գրասենյակի նախագահ։

Օմար Հաճճո
արաբ․՝ عمر حجو‎‎
Ծնվել էմարտ 31, 1931
ԾննդավայրՍիրիա՝ Հալեպ
Մահացել էմարտ 4, 2015
Մահվան վայրՍիրիա՝ Դամասկոս
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունդերասան
Երեխա(ներ)Ալլայս Հաճճո, Սալեմ Հաճճո

Կարիերան խմբագրել

Հալեպի թատրոններում զբաղվել է թատերական գործունեությամբ, ապա 1956 թվականին ստեղծել է իր առաջին թատերական խումբը՝ «Ազգային արվեստը», որը ներկայացրեց բազմաթիվ թատերական ներկայացումներ։ Հաճճոն ներդրում է ունեցել ազգային թատրոնի և սիրիական հեռուստատեսության հիմնադրման մեջ։ Ներկայացրել են շատ ցուցադրություններ, որոնք տեղական և տարածաշրջանային հաջողություններ են ունեցել։ Այդ ցուցադրություններում մասնակցել են նաև մի շարք հռչակավոր սիրիացի արվեստագետներ։

Գործերը խմբագրել

Թատրոնում խմբագրել

  • Անձրև ստեղծողը
  • Կենացդ երկիր
  • Օտարությունը

Կինոյում խմբագրել

  • Սահմանները
  • Սեր և կարատե
  • Սիրում գողը
  • Աղվեսը
  • Հաշվետվությունը

Հեռուստատեսությունում խմբագրել

  • Լույսի բիծ
  • Այդ օրերը
  • Իմ սիրտը ձեր հետ է
  • Շնորհավոր
  • Արդարության դեմքը
  • Ես և մորաքույրս՝ Ամինան
  • Սպասումը
  • Տները գաղտնիքներ են
  • Շուտով կվերադառնանք
  • Փախստականը