Սամվել Օհանյան (դերասան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Օհանյան (այլ կիրառումներ)

Սամվել Օհանյան (1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Առավել հայտնի է 《Որոգայթ (2)》 հեռուստասերիալից ` որպես Ռուդոլֆ (Կարո)։

Սամվել Օհանյան
Ծնվել էսեպտեմբերի 27, 1955
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասան
Ժանրերդրամա, քրեական

Կենսագրություն և գործունեություն

խմբագրել

Սամվել Օհանյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի Ս. Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ 1974 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։

1978 թվականից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում՝ որպես դերասան[1]։

Դերեր և ներկայացումներ

խմբագրել

Սամվել Օհանյանը խաղացել է մի շարք ներկայացումներում, որոնցից են՝ «Ողջույն դինոզավրերին» (Վասյա), «Սկիզբ» (Կակալ), «Ատամնույժն արևելյան» (Միքո), «Ոչնչից մեծ աղմուկ» (Պադրե), «Ավագ որդին» (Սարաֆանով), «Ոսկե բանալի» (Կարաբաս), «Արատայի առասպելները» (Ասքերգու) և այլն[1]։

Հեռուստասերիալներ

խմբագրել

Սամվել Օհանյանը նկարահանվել է նաև հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Որոգայթ», «Լիալուսին», «Եդեմի գաղտնիքները», «Ժառանգներ 2», «Մեր գյուղը», «Անցյալի ստվերները», «Առաջնորդները», «Թունավոր սեր», «Կոռուպցիա», «Ես տեսնում եմ», «Անհասցե ծնվածները», «Սարի աղջիկ» և այլն[1]։

Պարգևներ

խմբագրել

2019 թվականի մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ Մշակույթի նախարարության կողմից արժանացել է ոսկե մեդալի[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Zarkfoundation - Սամվել Օհանյան». zarkfoundation.com.
  2. «Մշակույթի նախարարությունը պարգևատրեց թատրոնի նվիրյալներին». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել