Օխտը եղցի (Դաշկեսանի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օխտը եղցի (այլ կիրառումներ)

Օխտը եղցի (նաև՝ Ուղտի եղցի, Քարահերձ), հայկական առաքելական եկեղեցական համալիր, ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Դաշկեսանի շրջանի Շահումյան գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք, Չարեք բերդից 3,5 կմ հարավ-արևելք, Ուղտի քար ժայռի մեջ[1]։

Օխտը եղցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Դաշքեսանի շրջան, գ. Շահումյան, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճականհայտ (ենթադրաբար՝ ավերված)
Ճարտարապետական ոճհայկական

Պատմություն խմբագրել

Հիշվում են 1320-ականների վերջերի անցքերի առնչությամբ, երբ թշնամիներից հալածական ու աստանդական դարձած Աղվանից Հովհաննես կաթողիկոսը (1195-1235)՝ որպես ժամանակավոր և ապահով նստավայր, ընտրել էր Չարեքաբերդի մերձակայքում գտնվող քարանձավները.

  ...ի քարայր մի ի սահմանս բերդին՝ որ կոչի Չարեք...» կամ «...հաստատեաց զաթոռ իւր ի սահմանս Չարեքին, ի քարի անդ...[2]  

Ամենայն հավանականությամբ, ճիշտ այդ ժամանակաշրջանում էլ կերտվել են այն կիսաժայռափոր և ժայռափոր մատուռներն ու եկեղեցիները, որոնց մասին Մակար եպիսկոպոս Բարխուտարեանցը 19-րդ դարի վերջիննշել է.

  Շիպասարիցն դէպի Շամքոր գետակն երկարած է մի լեռնաբազուկ, որի հիւսիսահայեաց ծայրի քերծի ճակատում փորուած են եօթը քարայրներ և քարուկիր պատով պա- տուած բաց տեղերն։ Քերծս և քարայրներս շրջապատուած են թանձր անտառներով։ Քարայրներս բոլորն ևս եկեղեցի չեն, այլ միայն երկուսն, որոց մէջ մնում են վէմ և սեղան քարերն ցարդ։ Վիմահերձի ճակատով շինուած է ուղի, որ տանում է այրերն։ Ուղիղ Չարեք բերդի հարաւային հան- դէպ են քարայրներս, որոց արևելեան կողմում կայ պատուա- կան աղբիւր, որից խմած և գործածած են այրերումս նստող կաթուղիկոսներն։.[3]  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 255
  2. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան, 1961, էջ 178, 182
  3. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 301