Օլյապկա
Աթոր оляпка (Cinclus cinclus), աթորների ընտանիքի պատկանող թռչուն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Cinclus_cinclus_R%28ThKraft%29.jpg/250px-Cinclus_cinclus_R%28ThKraft%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Cinclus_cinclus_MHNT.ZOO.2010.11.185.1.jpg/220px-Cinclus_cinclus_MHNT.ZOO.2010.11.185.1.jpg)
Արտաքին կառուցվածք
խմբագրելԱթորի գլուխը և պարանոցը դարչնագույն են, մեջքը, պոչը՝ մոխրագույն, կոկորդը, կտնառքը և կուրծքը՝ սպիտակ, որովայնը՝ սպիտակ կամ բաց մոխրագույն։ Աթորի քաշը՝ 60-70 գ, թևի երկարությունը՝ 79-98 մմ։
Կենսակերպ
խմբագրելՀայաստանում նստակյաց թռչուն է։ Աթորը հանդիպում է բացարձակապես գետերի ափերին, հաճախ կարելի է տեսնել քարերին նստած։ Աթորը թռչում է ծլվլոցով, ջրի մակերեսից ոչ բարձր։
Բնադրում
խմբագրելԱթորը բնադրվում է ապրիլից մինչև հուլիս, բույնը սարքում է գետափնյա փորվածքներում, օգտագործելով մեծ քանակությամբ մամուռ։ Դնում է 4-6 սպիտակ ձու, սնվում է ջրային անողնաշար կենդանիներով, սուզվում է ջրի հատակը՝ կեր հայթայթելու համար։
Տարածվածություն
խմբագրելԱթորը տարածված է Եվրոպայում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Կովկասում, Ալթայում, Ասիայում[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 37.