Օլեգ Օստապենկո

ուկրաինացի ֆուտբոլիստ

Օլեգ Օլեգովիչ Օստապենկո (ուկրաիներեն՝ Олег Олегович Остапенко, հունիսի 11, 1997(1997-06-11)[1], Վիննիցա, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Օլեգ Օստապենկո
ուկրաիներեն՝ Олег Олегович Остапенко
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1997(1997-06-11)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Վիննիցա, Ուկրաինա
Դիրք պաշտպան

Հայրը՝ Օլեգ Օստապենկոն, նախկին ֆուտբոլիստ և մարզիչ է։

Կենսագրություն

խմբագրել

Եղել է Վիննիցայի «Նիվայի» դպրոցի սան, որտեղ նրա մարզիչներն էին Նիկոլայ Զագորույկոն և Ալեքսանդր Դուսանյուկը[2]։ Խաղացել է Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում, որտեղ անցկացրել է ավելի քան 50 խաղ։

2014 թվականի ամռանը դարձել է Պոլտավի «Վորսկլա» ակումբի խաղացող։ Սկզբում խաղացել է Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական առաջնություններում[3]։ 2017 թվականի ապրիլի 15-ին Ուկրաինայի առաջնությունում առաջին անգամ հանդես է եկել Լվովի «Կարպատի» ակումբի դեմ խաղում (0:0)։ 62-րդ րոպեին Օստապենկոն խաղադաշտ է մտել վնասվածք ստացած Ալեքսանդր Չիժովի փոխարեն[4]։

2017 թվականի մարտին Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գոլովկոն Օստապենկոյին կանչել է ընկերական խաղերի Եվրոպայի 2019 թվականի առաջնության որակավորման նախապատրաստման շրջանակներում[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «George Moir Christie» (անգլերեն). Сайт Президента ЮАР. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. «RWC legends inducted into IRB Hall of Fame». World Rugby. 2011 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. «Защитник Ворсклы Остапенко дебютировал в УПЛ». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Сборная Головко начала подготовку к отбору ЧЕ-2019». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել