Օլեգ Կվասով
Օլեգ Կվասով (ռուս.՝ Оле́г Константи́нович Ква́сов, հոկտեմբերի 22, 1928, Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 16, 2012, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դիվանագետ, Արգենտինայում ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան։
Օլեգ Կվասով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 22, 1928 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Վախճանի օր | հուլիսի 16, 2012 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
Կենսագրություն Խմբագրել
Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ 1953 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, որից հետո աշխատել է Օտարերկրյա լեզուներով գրականության հրատարակչության խմբագրությունում, Արտերկրի հետ մշակութային կապերի պետական կոմիտեում։ 1964 թվականից գտնվել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության համակարգում։
- 1964-1969 թվականներ՝ Կուբայի Հանրապետությունում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
- 1970-ից մինչև 1973 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1973-1976 թվականներին Բոլիվիայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 1977 թվականից մինչև 1983 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
- 1983 թվականի հունիսի 7-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը Արգենտինայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
1990 թվականից անցել է թոշակի։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր։
Արժանացել է «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատակից» կոչմանը։