Օլեգ Ալեքսանդրովիչ Կոժուշկո (ուկրաիներեն՝ Олег Олександрович Кожушко, փետրվարի 17, 1998(1998-02-17)[1][2], Նիկոլաև, Ուկրաինա[3]), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Կրիվբաս» ակումբի հարձակվող։

Օլեգ Կոժուշկո
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1998(1998-02-17)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Նիկոլաև, Ուկրաինա
Հասակ 173 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նիկոլաևում։ «Տորպեդո» ՕՌՄՊՄԴ-ի սան է։ Առաջին մարզիչ եղել է Իվան Ձյուբան։ 2012 թվականին Նիկոպոլի մրցաշարում նրա վրա ուշադրություն են դարձրել Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» մարզիչները և հրավիրել են իրենց ակումբի ակադեմիայում շարունակել ֆուտբոլային պարապմունքները։ Դնեպրոպետրովսկում Կոժուշկոն մարզվել է մարզիչ Իգոր Խոմենկոյի մոտ[3]։

Դասընթացի ավարտից հետո 2015 թվականին Օլեգ Կաոժուշկոն պայմանագիր է կնքել պրոֆեսիոնալ ակումբ «Դնեպր»-ի հետ։ Նորամուտի շրջանում՝ 2015-2016 մրցաշարում, 19 տարեկանում հայտնվել է երիտասարդական ակումբում։ Նա 21 խաղի ժամանակ երիտասարդների առաջնությունում «Դնեպրի» մրցակիցների դարպաս է խփել 12 գոլ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն[4] և չորրորդ ռմբարկուն ամբողջ մրցաշարում։ Բացի այդ, 18-ամյա հարձակվողը հասցրել է չորս հանդիպում անցկացնել Դմիտրի Միխայլենկոյի «երիտասարդական» թիմի կազմում, որում աչքի է ընկել ևս երկու անգամ[5]։

2016 թվականի մայիսի 15-ին նորամուտի շրջանի ավարտին Օլեգը իր նորմատուտն է նշել Պրեմիեր լիգայում։ Ուկրաինայի առաջնության 26-րդ տուրի «Դնեպր»-«Լիմպիկ» հանդիպումը ոչ մի կերպ չէր կարող ազդել «դնեպրյան» մրցաշարային դիրքի վրա, ուստի Միրոն Մարկևիչը որոշել է ավելի շատ խաղաժամանակ տալ պահեստայիններին[6]։ Կոժուշկոն դաշտ է դուրս է եկել մեկնարկային կազմում և 69-րդ րոպեին փոխարինել է Սերգեյ Նազարենկոյին[7]։

Նման հաջող առաջին մրցաշրջանից հետո հարձակվողը երկար ժամանակ ընդհանրապես չի խաղացել աճուկային օղակների հետ կապված խնդրի պատճառով[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Воспитанник СДЮСШОР «Торпедо» (Николаев) Олег Кожушко дебютировал в премьер-лиге» (ռուսերեն). Федерация футбола города Николаева. Официальный сайт. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Александр Поклонский: «Надломила игра с Александрией»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. «Дмитрий Михайленко: «Выступили на четверку»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «Днепр — Олимпик: Кучер, Кобахидзе и Кожушко выходят в старте». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «Лига Пари-Матч. 26 тур. Матч № 182 15.05.2016». Официальный сайт Украинской Премьер-лиги. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. «Сегодня Украина U-19 в Сербии сыграет с Израилем». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.