Օլգա Ալենովա
Օլգա Ալենովա (1976, Մոզդոկ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, «Չեչնիան մոտ է․ պատերազմը կնոջ աչքերով» գրքի հեղինակը[1]։
Օլգա Ալենովա | |
---|---|
Ծնվել է | 1976 |
Ծննդավայր | Մոզդոկ, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Հյուսիս-օսեթյան պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, ռազմական թղթակից, հրապարակախոս և հասարակական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Olga Allenova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕլգա Ալենովան ծնվել է 1976 թվականին Հյուսիսային Օսիայի Մոզդոկ քաղաքում։ Ավարտել է Հյուսիսային Օսիայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը։ 1993 թվականից ոչ հաստիքային լրագրողի կարգավիճակով աշխատել է «Северная Осетия» և «Слово» շրջանային թերթերում[2]։ 2000 թվականից «Коммерсантъ» պարբերականի հատուկ թղթակիցն է[3]։ 2011-2016 թվականներին մասնակցել է «Сноб» նախագծին։
Գործունեություն
խմբագրելՉեչենական երկրորդ պատերազմի ժամանակ Օլգա Ալենովան որպես լրագրող եղել է մարտական հակամարտության գոտում։
Օլգա Ալենովան լուսաբանել է «Նորդ Օստը», Բեսլանի ահաբեկչական հարձակումը, գրել է Ինգուշեթիայում, Հարավային Օսիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Վրաստանում, Աբխազիայում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների մասին։
Ներկայումս «Коммерсантъ» պարբերականի հատուկ թղթակիցն է։ «Православие и мир» առցանց պարբերականի սյունակագիրներից մեկն է։
2007 թվականի հունվարին Ալենովան դարձել է լրագրության ոլորտում ռուսական «Իսկրա» մրցանակի դափնեկիր, որն ստացել է Լիբանանի մասին նկարահանած ռեպորտաժներից մեկի համար։
2008 թվականի դեկտեմբերին Հարավային Օսիայում ռազմական գործողությունների վերաբերյալ ռեպորտաժների շարքի համար «Россия православная» հասարակական շարժման կողմից ստացել է «Զոհաբերական ծառայության համար» արծաթե շքանշան[4]։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ольга Алленова
- ↑ «МАСТЕР-КЛАСС ОЛЬГИ АЛЛЕНОВОЙ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Такие дела. Алленова.
- ↑ Алленова
- ↑ Спецкорреспондент ИД
- ↑ «награждена общественным движением «Россия православная»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Новая газета. Премия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Лауреаты премии Правительства Российской Федерации 2015 года
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Ալենովա» հոդվածին։ |