Սապոնջյան Օգսեն Մուրադի (մարտի 3, 1908(1908-03-03), Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 19, 1987(1987-10-19)[1]), հայ մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1960 թ.)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր, գործիչ (1962 թ.)։

Օգսեն Սապոնջյան
Ծնվել էմարտի 3, 1908(1908-03-03)
ԾննդավայրԱրճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 19, 1987(1987-10-19) (79 տարեկան)
Մասնագիտությունգիտնական

Կենսագրություն

խմբագրել

1932 թվականին ավարտել է ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը։ 1939 թվականից եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի նյութերի դիմադրության ամբիոնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են առաձգականության տեսության, մասնավորապես, առաձգական բարակ սալերի ծռման տեսության հարցերին։ Մշակել է մեթոդներ, որոնց օգնությամբ լուծվել են էլիպսային, կիսաէլիպսային բազմանկյուն և կիսաշրջանաձև սալերի ծռման տարբեր խնդիրներ։ Բացատրել է իր հայտնաբերած «Սսպոնջյան-Բաբուշկայի պարադոքսը»։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 185