Օգնության քննարկում:Խմբագրման ամփոփում
Latest comment: 10 տարի առաջ by Vacio in topic Ինչպե՞ս է ներմուծվել «մերսի ասելը» հոդվածների «Դիտել պատմությունը» ենթաբաժնում
Ինչպե՞ս է ներմուծվել «մերսի ասելը» հոդվածների «Դիտել պատմությունը» ենթաբաժնում
խմբագրելԻսկ փոխարենը շնորհակալություն չէ՞ր կարելի հայտնել։ Ճիշտ է դա անգլերեն thank-ից անհամեմատ երկար կլինի, բայց դա մեր լեզվի առանձնահատկություններից է, իսկ ազգային առանձնահատկությունները պետք է հարգել։ Կարծում եմ նաև, որ երախտագիտությունն ինքնին կարևոր է յուրաքանչյուր ազգի համար։ Լավ է մերսին թողնենք ֆրանսիական վիքիպեդիային, իսկ մեր հայերեն վիքիպեդիայի ծավալն ու որակը փորձենք բարձրացնել ուշադրություն դարձնելով նաև նման փոքր, բայց սկզբունքային հարցերին։
Ի՞նչպես կարող ենք «մերսի ասելը» դարձնել «շնորհակալություն հայտնել»։ Շնորհակալություն։
Հարգենք մեր աշխատանքը
Հրաչյա
- Ողջույն, այս հարցը ներկա պահին քննարկվում է այստեղ․ Վիքիպեդիա:Խորհրդարան#Մերսիների գրանցամատյան։ Կարծես մասնակիցների մեծամասնությունը կողմնակից է «շնորհակալ եմ» տարբերակին։ Մոտ օրերս կփոխենք (Վիքիմեդիա ինտերֆեյսը թարգմանվում է translatewiki.net նախագծում, ցանկության դեպքում դուք ևս կարող ես դա անել)։ --vacio 22:08, 25 Նոյեմբերի 2013 (UTC)