Օ՜, ցած խոսքերով անդուռն բերանի․․․

«Օ՜, ցած խոսքերով անդուռն բերանի...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։

Օ՜, ցած խոսքերով անդուռն բերանի...
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանՕ՜, ցած խոսքերով անդուռն բերանի․․․

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի նոյեմբերի 1-ին[1]։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում (№ 272) պահվում է բանաստեղծի՝ 1890 թվականին նոյեմբերի 1-ին Թումանյանի՝ Ան․ Աբովյանին գրած նամակը և դրա մեջ՝ ինքնագիրը[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության հինգերորդ հատորում (էջ 31)։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 646.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Օ՜, ցած խոսքերով անդուռն բերանի․․․