Քրտնագեղձի բորբոքում

մարդու հիվանդություն

Քրտնագեղձի բորբոքում (հիդրադենիտ), բոլոր այն հիվանդությունները, որոնց դեպքում հիստոլոգիական փոփոխությունը առաջին հերթին բորբոքային ներսփռանքի առաջացումն է էկրինային քրտնագեղձերի շուրջ[2]։ Այս խումբը ներառում է նեյտրոֆիլային էկրինային հիդրադենիտը և հետադարձ ափաներբանային հիդրադենիտը[2]։

Քրտնագեղձի բորբոքում
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն

Այն առավել հայտնի է որպես քրտնագեղձերի բորբոքում[3]։

Թարախային հիդրադենիտը քրոնիկ մաշկային հիվանդություն է, որը առաջին հերթին նկարագրվում է որպես ապոկրին քրտնագեղձերի թարախային բորբոքում[4]։ Այնուամենայնիվ, վերջին հետազոտությունները հաստատում են, որ առաջնային փոփոխությունները ֆոլիկուլյար հիպերկերատոզը և օբստրուկցիան են[5]։

Ախտանշաններ խմբագրել

Թարախային հիդրադենիտը (ԹՀ), մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը դասվում է ակնեների ընտանիքին։ Այն երբեմն անվանվում է նաև հետադարձ ակնե։ ԹՀ-ի առաջին նշանները փոքրիկ թմբիկներն են մաշկի վրա, որոնք հիշեցնում են պզուկներ, կիստաներ, ֆուրունկուլ կամ ֆոլիկուլիտ։ Քանի որ հիվանդությունը պրոգրեսիվում է և աբսցեսները կրկնվում են, դրանք մեծանում են չափերով և դառնում ավելի ցավոտ։ Արդյունքում սպիական հյուսվածքի տակ թունելների միջոցով միանում են վնասված տեղամասերը։ Չափազանց մեծանալու դեպքում, այս օջախները կարող են բացվել թարախաարյունային արտադրությամբ[6]։

Ռիսկի գործոններ խմբագրել

Առաջին ռիսկի գործոնը տարիքն է։ ԹՀ-ը սովորաբար առաջին անգամ ի հայտ է գալիս 20-30 տարեկանում։ Հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում, բայց տղամարդկանց մոտ այն ավելի լուրջ և հյուծող ընթացք է ունենում։ Այլ նպաստող գործոններ են ճարպակալումը, դիաբետը, մետաբոլիկ սինդրոմը, արթրիտը, ակնեն և այլ բորբոքային խանգարումներ։ Հիվանդության վաղ ախտորոշումը շատ կարևոր է կանխելու համար նոր բռնկումները, ցավը և դիսկոմֆորտը[6]։

Բուժում խմբագրել

Մայո Կլինիկան առաջարկում է հետևյալը՝ հակաբիոտիկներ (սովորաբար ամենաքիչ կողմնակի էֆեկտ ունեցող բուժումն է, այլ մեթոդների համեմատությամբ), կորտիկոստերոիդներ (օրինակ՝ պրեդնիզոն), սակայն կորտիկոստերոիդներն ունեն բավականաչափ կողմնակի էֆեկտներ, ինչպես օրինակ լուսնանման դեմքը դեղորայքի պարբերաբար ընդունման ընթացում, ինչպես նաև անցանկալի մազերի աճը կանանց շրջանում և օստեոպորոզը դեղի երկարատև կիրառման արդյունքում։ Ուռուցքի մեռուկացման գործոն (ՈՒՄԳ)-ալֆայի պաշարիչները, ինչպես օրինակ ինֆլիքսիմաբը (Ռեմիկեյդ) և ադալիմումաբը (Հումիրա), խոստումնալից արդյունքներ են ցուցաբերում, սակայն դրանք պետք է օգտագործվեն որպես երրորդ գծի դեղորայք, քանի որ այդ բուժումը զուգակցվում է ինֆեկցիաների բարձր ռիսկով, սրտային անբավարարությամբ և որոշ քաղցկեղներով։ Վիրաբուժական միջամտությունը ևս ցուցված է այս հիվանդներին, բայց այն ոչ թե կբուժի հիվանդությունը, այլ միայն որոշակի ժամանակով կվերացնի մաշկային խնդիրները։ Հիվանդությունն ունի չարորակ ընթացք և գրեթե միշտ երաշխավորվում են ռեցիդիվները, միայն ոչ այն հատվածներում, որտեղ կատարվել է վիրահատություն[7]։

Որոշ պրեպարատներ, որոնք ցուցված են մեծահասակների ակնեի համար, կարող են օգտագործվել հիդրադենիտի որոշ ախտանշաններ վերացնելու համար, սակայն չկա երաշխավորում, որ դրանք արդյունավետ կլինեն բոլորի և նույնիսկ շատերի համար։ Հակաբեղմնավորիչ դեղերը կարող են մեղմացնել ախտանիշները կանանց մոտ։ Տղամարդկանց համար ևս կա հորմոնալ թերապիա, սակայն դրա արդյունավետությունն ու անվնաս լինելը դեռ ապացուցված չեն։

Բուժման այլընտրանքային եղանակները ներառում են ալֆա հիդրօքսի թթուները (քիչ քանակներով պարունակվում են ցիտրուսային մրգերում), ազելաինաթթուն և ցինկը։ Չի համարվում, որ այս եղանակներն այնքան արդյունավետ են, որքան բուժման ստանդարտ մեթոդները, սակայն սրանք ավելի քիչ կողմնակի էֆեկտներով են օժտված։ Ոմանք առաջարկում են թեյի ծառի յուղը և խմորասնկերի որոշակի տեսակ՝ CBS 5926։ Այնուամենայնիվ այս մեթոդների կիրառումը կարող է առաջացնել կոնտակտային դերմատիտ, դեռահաս տղաների շրջանում նաև կրծքագեղձերի մեծացում և չպետք է օգտագործվի վարդացանով տառապող մարդկանց կողմից։ Սրանք վատթարացնում են ակնեների վիճակը, որոշները (CBS 5962) կարող են միգրենի և որոշ աղիքային հիվանդությունների պատճառ դառնալ։ Այս միջոցներից ոչ մեկը հաստատված չէ սննդի և դեղերի վարչության կողմից, այդ պատճառով զգուշացեք այն ռիսկից, որին դիմում եք ավանդական բժշկությանը դեմ գնալով և այս խոտաբույսերը օգտագործելով[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Disease Ontology — 2016.
  2. 2,0 2,1 James, William; Berger, Timothy; Elston, Dirk (2005). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology. (10th ed.). Saunders. 0-7216-2921-0.
  3. «hidradenitis» Դորլանդի բժշկական բառարանում
  4. Freedberg, et al. (2003). Fitzpatrick's Dermatology in General Medicine. (6th ed.). McGraw-Hill. 0-07-138076-0.
  5. Sellheyer K, Krahl D (July 2005). «"Hidradenitis suppurativa" is acne inversa! An appeal to (finally) abandon a misnomer». Int. J. Dermatol. 44 (7): 535–40. doi:10.1111/j.1365-4632.2004.02536.x. PMID 15985019.
  6. 6,0 6,1 >Revuz, J. E., Canoui-Poitrine, F., Wolkenstein, P., Viallette, C., Gabison, G., Pouget, F., ... & Grob, J. J. (2008). Prevalence and factors associated with hidradenitis suppurativa: results from two case-control studies. Journal of the American Academy of Dermatology, 59(4), 596-601.
  7. Mayo Clinic: Hidradenitis suppurativa support