Քրմերի դերը հելլենիստական դարաշրջանի Հայաստանում

Քրմերի դերը հասարակական կյանքում, Մեհյանները և քրմական դասը իրենց ձեռքում էին կենտրոնացրել գիրը, գրականությունը, դպրոցն ու կրթությունը, քաղաքացիական ակտերի (ծնունդ, ամուսնություն, ընտանիք և ընտանեկան հարաբերություններ ) կարգավորումն ու տնօրինումը, օրենքների սահմանագրումը, դատական իրավասությունը, գուշակությունն ու աստվածների առջև բարեխոսությունը, անգամ բժշկությունը, մի խոսքով, ողջ հոգևոր կյանքը։ Այսպիսով, կրոնն ու քրմությունը բավականաչափ մեծ ուժ էին ներկայացնում։ Մանավանդ, որ կրոնական հաստատությունները՝ մեհյաններն ունեին մեծամեծ հողային տիրույթներ, անշարժ ու շարժական գույք, ոսկեղեն և արծաթեղեն բազմազան և մեծաքանակ իրեր, գանձեր, որ նրանք ձեռք էին բերում ամեն եղանակով և որ նրանց նվերաբերում էին ամենքը՝ հասարակ շինականից կամ ռամիկից սկսած մինչև մեծամեծերն ու արքաները։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայ Ժողովրդի Պատմություն գրքից
  • Հեղինակները Աղայան Ծ. Պ., Առաքելյան Բ.Ն,