Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցություն

Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցություն, որը հայտնի է նաև որպես Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժում, Քրիստոնեա-դեմոկրատական քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը հիմնադրվել է 2018 թվականի սեպտեմբերի 15-ին։

Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածսեպտեմբերի 15, 2018
Գաղափարախոսությունքրիստոնեական դեմոկրատիա[1]
ՇտաբԵրևան, Հայաստան

Պատմություն

խմբագրել

Կուսակցությունը հիմնադրվել է 2018 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

Կուսակցությունն մասնակցել է 2018 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, սակայն կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների ընդամենը 0,51%-ը և չի կարողացել որևէ քաղաքական ներկայացուցչություն ստանալ Ազգային ժողովում[2]։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցելու համար առաջադրել է 82 թեկնածու, այդ թվում՝ «Հայք» կուսակցության որոշ անդամների[3]։

Ընտրությունների արդյունքում կուսակցությունը խոստացել է սատարել Նիկոլ Փաշինյանի ընտրված կառավարությանը, սակայն նաև հանդես կգա որպես արտախորհրդարանական ուժ՝ երկրում ժողովրդավարական սկզբունքների պահպանումն ապահովելու համար։

2021 թվականի մայիսին կուսակցությունը «Հանուն հանրապետության» կուսակցության հետ ձևավորել է ընտրական դաշինք։ «Շիրինյան-Բաբաջանյան դեմոկրատների դաշինք»-ը հայտարարել Է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Արման Բաբաջանյանի հետ՝ որպես առաջնորդ մասնակցելու մտադրության մասին[4]։ Ընտրությունների արդյունքում դաշինքը ստացել է ընտրողների ձայների 1,50%-ը՝ չկարողանալով որևէ տեղ գրավել Ազգային ժողովում։

Գաղապարախոսություն

խմբագրել

Կուսակցությունը սատարել է 2018 թվականի հայկական հեղափոխության իրադարձություններին և ձգտել է ամրապնդել հեղափոխության արդյունքները ՝ ստեղծելով նոր քաղաքական կուսակցություն՝ հիմնված քրիստոնեական բարոյականության և ժողովրդավարական արժեքների վրա[3]։ Մամուլի համար հայտարարության ժամանակ Լևոն Շիրինյանը հայտարարել է՝ «մենք ցանկանում ենք զարգացնել երկրի մշակութային արժեքները և վերակենդանացնել հայկական բարձր մշակույթը»[5]։

Կուսակցության նախագահը նաև հայտարարել է, որ հիմնական գաղափարախոսությունը լինելու է սոցիալիզմի և պահպանողականության համադրությունը, ընդ որում՝ ինքը վճռականորեն հանդես կգա լիբերալիզմի դեմ։ Շիրինյանը հայտարարել է՝ «90-ականներին ունեինք կոմունիստական ծայրահեղություն, հիմա էլ՝ լիբերալիզմի։ Երկուսն էլ վտանգավոր են, երկուսն էլ տեղ չտանող ուղղություններ են»[6]։

Տնտեսական առումով կուսակցությունը պաշտպանում է ուժեղ սոցիալական շուկայական տնտեսություն և արդյունաբերական հատվածի վերածնունդ[5][7]։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա կուսակցությունը չի ցանկանում լիովին մերձենալ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի հետ[8]։ Կուսակցությունը դեմ է Հայաստանի ռուսացմանը,  կուսակցական առաջնորդները հանդես են գալիս չեզոքության պահպանման և Ռուսաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին[9]։

Խորհրդարանական ընտրություններ

խմբագրել
Ընտրություն Առաջնորդ Քվեներ % Տեղեր
2018
Լևոն Շիրինյան
6,458
0,51%
0 / 132
2021
19,212
1,50
0 / 107

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://arminfo.info/full_news.php?id=33952&lang=3
  2. «Christian-Democratic Rebirth Party of Armenia: We will not become "street" opposition». news.am. 2023 թ․ հունիսի 7.
  3. 3,0 3,1 «Arminfo: New Christian Democratic Party to support Pashinyan`s government». arminfo.info (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին». armenpress.am.
  5. 5,0 5,1 «Arminfo: Levon Shirinyan: The party the Christian-National Revival will defend the ideas of the velvet revolution in case of going to parliament».
  6. «Levon Shirinyan: We have passed from communistic extremism to liberal extremism (video)». A1Plus. 2023 թ․ հունիսի 6.
  7. «Կուսակցության ղեկավարը Հայաստանում սոցիալական-շուկայական տնտեսության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում». Armenpress.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «What political forces are in favor of sharp changes in Armenia's foreign policy?». haydzayn.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. One, Studio. «Present and past of the Armenian-Russian relations: Commentary of Levon Shirinyan». www.paradiplomacy.tv. Արխիվացված է օրիգինալից 2023-05-08-ին. Վերցված է 2023-09-18-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել