Քրիստին Աստուրյան (անգլ.՝ Christine Asdurian, փետրվարի 17, 1893(1893-02-17) - ապրիլի 29, 1963(1963-04-29), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկահայ դաշնակահարուհի, որը 1926 թվականին Մայամիի համալսարանի համար ստեղծել է «Alma Mater» երգը (բառերը՝ Ուիլյամ Սեթ Լամպի)[2][3]։

Քրիստին Աստուրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 17, 1893(1893-02-17)
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 29, 1963(1963-04-29) (70 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրGimbels?
ԿրթությունՄայամիի համալսարան (1927) և Կոլումբիայի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Քրիստին Աստուրյանը սովորել է Մայամիի համալսարանի երաժշտության բաժնում 1926 և 1927 թվականներին՝ որպես 646 առաջին ընդունված ուսանողներից մեկը[4][5][6]։ Նա դաշնամուր է սովորել Էռլ Չեստեր Սմիթի մոտ։ Քրիստինին դասավանդել է նաև Բերտա Ֆոսթերը՝ Մայամիի համալսարանի առաջին երաժշտական դեկանը։ Հայտնի էր, որ Մայամիի համալսարանի առաջին նախագահ Բաուման Ֆոսթեր Էշը հավաքագրում էր նրան հասարակական աշխատանքներին և բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար[2]։

3 տարեկանում Աստուրյանը հոգևորական հոր հետ մեկնել է Միացյալ Նահանգներ։ Այն բանից հետո, երբ թուրքերը 1896 թվականին սպանել են աղջկա մորը, նրանք ուղտով փախել են Արևմտյան Հայաստանից։ Սկզբում մեկնել են Փարիզ, այնուհետև գնացել են ԱՄՆ[2]։ Հայրը շուտով մահացել է[7]։ Աղջկան որդեգրել են երկու քույրեր՝ Սառա Ա. Թոմփսոնը և Էսթեր Հ. Թոմփսոնը (Լիչֆիլդ, Կոնեկտիկուտ)[8], և նրա անունը փոխվել է Քրիստին Օվիաթ Թոմփսոնի։

Աստուրյանը հաճախել է Օհայո նահանգի Օբերլինի Օբերլին քոլեջ[9], Հարավային Կարոլինայի Սպարտանբուրգի Քոնվերս քոլեջ[10] և 1917 թվականին Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանից ստացել է համեմատական գրականության մագիստրոսի աստիճան[11]։ 1924 և 1925 թվականներին Աստուրյանը «Gimbels» հանրախանութների ցանցի հաստիքային դաշնակահարուհին էր[12]։

Երբ Աստուրյանն ուսանում էր Մայամիի համալսարանում, նա հեռարձակվում էր WGBU-ով[13] և որպես վիճակագիր աշխատում էր Մայամիի Առևտրի պալատում[14]։ Նա նաև ասմունքել է[15] և գրել մանկական երաժշտություն[16]։

Մայամիի համալսարանն ավարտելուց հետո, 1928 թվականին, Աստուրյանը վերադարձել է Նյու Յորք և վերսկսել է իր ուղիղ ռադիոհաղորդումները մինչև 1931 թվականը[17]։ Դրանից հետո նա տեղափոխվել է Լոս Անջելես[18], որտեղ էլ մահացել է 1963 թվականի ապրիլի 29-ին[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 California Death Index 1940-1997 - FamilySearch Historical Records
  2. 2,0 2,1 2,2 «Alma Mater, Stand Forever». news.miami.edu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
  3. «Ibis Yearbook, 1927, p. 9, Alma Mater words by William S. Lampe, music by Christine Asdurian, University of Miami Digital Collections, merrick.miami.edu». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 12-ին.
  4. Ibis Yearbook, 1927, p. 128, University of Miami Digital Collections
  5. Palm Beach Post, January 23, 1927, page 18
  6. The University of Miami. History
  7. The Miami News, April 4, 1926, p. 2, interview with Grace Stone Hall
  8. 1900 U.S. Census and 1910 U.S.Census
  9. Oberlin Course Catalog 1912-1913, student roster, page 176
  10. Converse College Special Collections, Yearbook 1915-1916, and archival 1958 letter from Thompson to registrar, Converse College Special Collections
  11. A bibliography and summary of the criticism on M. Joseph Bedier's theory of the origin of French medieval romances as developed in his book 'Les legendes epiques' by Christina Oviatt Thompson, Columbia University Archives, https://clio.columbia.edu/catalog/4290424
  12. Baltimore Sun, September 27, 1924; Philadelphia Inquirer, November 8, 1924; Philadelphia Inquirer, December 25, 1924; Philadelphia Inquirer, October 10, 1925
  13. Miami News, March 22, 1926
  14. The Miami News, April 4, 1926, p. 2
  15. Miami News, December 2, 1926; Miami News, March 27, 1927
  16. Miami News, March 17, 1927
  17. Asdurian/WJZ New York/News Journal, Wilmington, Delaware, December 21, 1928; Asdurian/WOR Newark/Baltimore Sun, May 11, 1929; Thompson/WOR Newark/Asbury Park Press, June 4, 1931,
  18. Letter from University of Miami President JFW Pearson addressed to Christine Asdurian Thompson, July 11, 1961, referencing her as the composer of the Alma Mater, University of Miami Archives and Special Collections
  19. California Death Index 1940-1997, Ancestry.com

Արտաքին հղումներ խմբագրել