Քրիստինե Ատոմի Պողոսյան (սեպտեմբերի 27, 1982(1982-09-27)[1], Պտղնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[2]։

Քրիստինե Պողոսյան
ԱԺ պատգամավոր
 
Կուսակցություն՝ «Իմ քայլը»
Կրթություն՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1982, սեպտեմբերի 27
Ծննդավայր Կոտայքի մարզ, Պտղնի գյուղ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Պտղնի գյուղում։ 2003 թվականին, «ստանդարտիզացում և սերտիֆիկացում» մասնագիտությամբ ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 2007 թվականին ավարտել է Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարանի հումանիտար և տնտեսագիտակառավարչական դասընթացների բաժանմունքը՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտացմամբ։ 2005-2007 թվականներին աշխատել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար։ 2007-2010 թվականներին եղել է «Իմեքս գրուպ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարող[3]։ 2013-2018 թվականներին եղել է «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն։ 2018 թվականի մայիսին և 2019 թվականի հունվարին դարձել է ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[4][5]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1313&lang=eng
  2. «Քրիստինե Պողոսյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  4. «Parliament Monitoring - Պողոսյան Քրիստինե Ատոմի». parliamentmonitoring.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  5. Թիվ 1 ընտրատարածքի (Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում