Քրեյ երկվորյակներ`(անգլ.՝ Kray twins) Ռոնալդ Ռոնի Քրեյ (24 Հոկտեմբեր 1933 - 17 մարտ 1995) և Ռեջինալդ Ռենի Քրեյ (24 Հոկտեմբեր 1933 – 1 Հոկտեմբեր 2000), երկվորյակ եղբայրներ, 1950-ականներից մինչ 1960-ականներից բրիտանական հանցագործներ, Լոնդոնի արևելքում կազմակերպված հանցավորության գլխավոր կատարողներ։

Քրեյ երկվորյակներ
 Kray twins Վիքիպահեստում

Իր բանդայի հետ, որը հայտնի է որպես ֆիրմա, Քրեին եղբայրները մասնակցել է են սպանությունների, զինված կողոպուտների, հրկիզումների, դրամաշորթությունների և այլ հարձակումներին։ 1960-ական թվականներ-ին, լինելով Վեսթ-Էնդի գիշերային ակումբների սեփականատեր, Քրեյի երկվորյակները շփում են ստեղծել քաղաքական գործիչների և հայտնի արտիստների հետ, ինչպիսիք են Դիանա Դորսը, Ֆրենկ Սինատրան և Ջուդի Հարլենդը։ Նրանք դարձել են Հայտնի մարդիկ, Դեյվիդ Բեյլին ուսանկարել է նրանց և հարցազրույցեն տվել հեռուստատեսությունում։ Քրեյին ձերբակալվել է 1968 թվականի մայիսի 8-ին և դատապարտվել 1969 թվականին՝ գերինտենդանտ Լեոնարդի Նիպեր Ռիդի գլխավորությամբ և իհարկե դետեկտիվների ջանքերի արդյունքում։ Յուրաքանչյուր ոք դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Ռոնին տեղափոխվել է «Broadmoor» հիվանդանոց 1979 թ, և մնացել այնտեղ մինչև մահանալը։ Նա մահացել է մարտի 17-ին 1995 թվականին սրտի կաթվածից։ Ռեգգին ազատ է արձակվել բանտից 2000 թվականի օգոստոսին ութ ու կես շաբաթ անց նա մահացել է միզապարկի քաղցկեղից։

Վաղ կյանք խմբագրել

Ռոնալդ Ռոնի և Ռեջինալդ Ռեգի Քրեյը ծնվել են 1933 թվականի Հոկտեմբերի 24 –ին Հագերսթոնում, Արևելյան Լոնդոն-ում[1]։ Նրանց ծնողներն են ՝ Չարլզ Դեյվիդ Քրեյը և Վայոկետ Էննի ԼԻԻՆ[2]։ Հայրը ծնվել է 1907 թվականի մարտի 10-ին և մահացել է 1983 թվականի մարտի 8-ին, իսկ մայրը՝ 1909 թվականի Օգոստոսի 5-ին և մահացել 1982 թվականին։ Եղբայրները երկվորյակներ են ովքեր ծնվել են 10 րեպո տարբերությամբ[3] ։ Նրանք ունեին Չարլզ Ջեյմս անունով ևս մեկ եղբայրորը, որը ծնվել էր 1927 թվականի հունիսի 9-ին և մահացել է 2000 թվականի Ապրիլի 4-ին[3] .[3]։ Քույրը Վայոլետը (1929 թ.) մահացել է մանուկ ժամանակ։ Երբ երկվորյակները երեք տարեկան էին, նրանք հիվանդացան դիֆտերիայով։ Նրանք ունեին ևս մեկ եղբայր Չարլզ Ջեյմս անունով որը ծնվել էր 1927 թվականի հունիսի 9-ին և մահացել էր 2000 թվականի Ապրիլի 4-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երկվորյակները տեղափոխվեցին Հեդլիի «East House»-ում, «Suffolk»-ում, մոր Վիոլեթի և ավագ եղբոր Չարլզի հետ։ Նրանք ապրում էին« East House»-ում սեփականատերերի, դոկտոր և տիկին Սթայլի հետ, Մոտ մեկ տարի հետո վերադառձան Լոնդոն, քանի որ մայրը կարոտում էր իր ընկերներին և ընտանիքին։ Մինչ նրանք Հեդլիում էին, Երկվորյակները Բրիջ սթրիթի տղաների դպրոց էին հաճախում։ Երբ երկվորյակնեից հարցազրույց էին վերցնում 1989 թվականին « Broadmour» հիվանդանոցում, Ռոնին նկարագրել էր Հադլեն կարծես թե առաջին անգամ են գյուղում լինում։ Այնտեղ նրանց գրավում էր լռությունը, հանգստությունը, թարմ օդը, գեղեցիկ տեսարանը, գեղեցիկ բնությունը որը տարբերվում էր Լոնդոնից։ Մենք սովորաբար գնում էինք մի մեծ բլուր, որը կոչվում էր փոքրիկ դաշտ և ձմռանը սահում էինք սահնակներով[4]։

Մայրական կողմի պապը Ջիմի Լին ազդեցություն է ունեցել նրանց վրա, որպեսզի նրանք հաճախեն սիրողական բռնցքամարտի, իսկ հետո իրենց հայտնի գործով զբաղվեին «East End» -ում[5]։

Զինվորական ծառայություն խմբագրել

Եղբայրները 1952 թվականի մարտ ամսին բրիտանական բանակ են զորակոչվել ծառայության։ Չնայած զույգը ներկայացել է Լոնդոնի Թաուերի թագավորական ֆուզիլերների ռազմագերիների ճամբար, սակայն փորձել են փախչել այնտեղից ընդամենը մի քանի րոպե անց։ Երբ կապրալը փորձել է կանգնեցնել նրանց, Ռոնին ուժեղ հարված է հասցրել նրա ծնոտին։ Քրեյը վերադարձել «East End»-ում գտնվող իրենց տուն։ Հաջորդ առավոտ ոստիկանությունը ձեռբակալել է նրանց և անձնել ծառաության[6]։

Սեպտեմբերին, երբ նրանք կրկին առանց թույլտվության բացակայում էին, ոստիկանության կոնստեբելը, որը փորձում էր ձեռբակալել նրանց, եղբայրները այդ ժամանակ հարձակվեցին նրա վրա։ Նրանք վերջին կալանավորներն էին, ովքեր մնացել էին Լոնդոնի Թաուերում, նախքան Սոմերսեթի Շեպտոն-Մալետ ռազմական բանտ տեղափոխվելը, մեկ ամսով սպասելով ռազմական տրիբունալին։ Այն բանից հետո, երբ նրանք դատապարտվել, և երկուսին էլ ուղարկել են Դեպո բանտ է։ Այնուամենայնիվ, երբ պարզվեց, որ նրանք երկուսն էլ պետք է զորացրվեին բանակից, Քրեյի վարքագիծը ավելի վատացավ։ Նրանք ազդեցություն էին ունենում իրենց խցերից դուրս, կռիվներ ստեղծում, լոգարանի դույլը դատարկում էին սերժանտի վրա, տաք թեյը լցնում, գողացված ձեռնաշղթաներով կապում էին նրանց բանտի ճաղերին կապում էինձեռնաշղթաներով բռունցքները կապում էին նրանց բանտի ճաղերին և այրում նրանց անկողնային պարագաները[7][8]։ Ի վերջո, նրանց տեղափոխել են ընդհանուր մի խուց, որտեղ նրանք հարձակվել և ծաղկամանով հարված հասցրել իրենց պահակախմբին և փախել։ Նրանց արագ բռնելուց հետո նրանք իրենց վերջին գիշերն անցկացրել են Քենթերբերիի ռազմական բանտում, խմում էին խնձորի գինի, ուտում էին չիպսեր և ծխում սիգարիլլաներ, որպես ազգային պահակախմբի ծառայող երիտասարդ զինծառայողներ։ Հաջորդ օրը եղբայրները տեղափոխվել են քաղաքացիական բանտ, որպեսզի պատիժը կրեն այն հանցագործությունների համար, որոնք նրանք կատարել են։

Հանցավոր կյանք խմբագրել

Նրանց քրեական առձանագրությունները և «Royal Fusiliers»- ից փախուստները վերջ դրեցին նրանց բռնցքամարտի կարիերիային, և եղբայրները ամբողջությամբ սկսեցին զբաղվել հանցագործությամբ։ Նրանք գնեցին բիլիարդի ակումբ «Mile End>․- ում, որտեղ մի քանի խարդախություն կատարեցին։ 1950-ական թվականների վերջին Քրեյն աշխատել է Լիվերպուլից Ջեյ Մյուրեյի համար և մասնակցել է կողոպուտների, հրկիզումների, որոնց շնորհիվ նրանք ձեռք են բերել այլ ակումբներ և անշարժ գույք։ 1960 թվականին Ռոնի Քրեյը 18 ամսով բանտարկվել է ավազակությունների և դրանց հետ կապված սպառնալիքների համար։ Մինչ Ռոնին բանտում էր Պիտեր Ռահման ով այդ ամենի պարագլուխն էր վաճառեց Ռեգգի գիշերային ակումբ, որը կոչվում է "Ambar Esmeralda", որպեսզի խուսափի հետագա շորթման սպառնալիքներից։ Այն գտնվում էր այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Բերկլի հյուրանոցը[9]։ Այս ամենը մեծացրեց եղբայրների ազդեցությունը «West End»-ում, դարձնելով նրանց հայտնի, ինչպես նաև որպես հանցագործներ։ Քրեյի Երկվորյակները նորմ են ընդունել, ըստ որի յուրաքանչյուր ոք, ով պատշաճ հարգանք չի ցուցաբերի, խստորեն կպատժվի[10]։ Նրանց օգնել է Ալան Կուպեր անունով բանկիրը, որը ցանկանում էր պաշտպանություն ստանալ Հարավային Լոնդոնում գտնվող եղբայրների և Ռիչարդսոնների հովանավորություններ[11]։

Հայտնիի կարգավիճակ խմբագրել

1960-ական թվականներին Քրեյ եղբայրները լայնորեն հայտնի էին որպես հայտնի գիշերային ակումբների հաջողակ և հմայիչ սեփականատերեր, եղել են նաևԼոնդոնի ոճային մարդկանցից։ Նրանց փառքի մեծ մասը կապված է եղել նրանց ոչ խտրական գործունեության հետ՝ որպես հայտնի դեմքեր այն հայտնիների շրջանում, որոնք բազմիցս լուսանկարվել են Դեյվիդ Բեյլիի հետ և շփվել Լորդերի, խորհրդարանի պատգամավորների, աշխարհիկ առյուծների և շոու-բիզնեսի կերպարների հետ, այդ թվում ՝ Ջորջ Ռաֆտի, Ֆրենկ Սինատրայի, Պիտեր Սելլերսի, Ջուդի Գարլենդի, Դիանա դորսի, Շիրլի Բեսիի, Լայզա Մինելիի, Քլիֆ Ռիչարդի, Ջեյն Մենսֆիլդի,Դենի Լա Ռյուի եւ Բարբարա Վինդզորի հետ։ Դրանք մեր կյանքի լավագույն տարիներն էին։ Նրանք Բիթլզն ու Ռոլինգ Սթոունզը փոփ երաժշտության տիրակալներն էին, Քարնաբի սթրիթը ղեկավարում էր նորաձեւության աշխարհը, իսկ մենք եղբորս հետ ղեկավարում էինք Լոնդոնը։ Մենք անձեռնմխելի էինք[12]։ Ռոնի Քրեյն իր «Իմ պատմությունը» ինքնակենսագրականում։

Լորդ Բութբին և Թոմ Դրիբերգը խմբագրել

Հանրության ուշադրություն նրանք գրավել են 1964 թվականի հուլիսին, երբ «Sunday Mirror» բուլվարային թերթում խոսվել է, որ Ռոնին սեռական հարաբերություններ է ունեցել Լորդ Բուտբիի, պահպանողական քաղաքական գործչի հետ[13] , այն ժամանակ, երբ տղամարդկանց միջե սեռական հարաբերությունը դեռևս քրեական հանցագործություն էր Մեծ Բրիտանիայում։ Չնայած հոդվածում ոչ մի անուն չի տպագրվել, երկվորյակները սպառնացել են լրագրողներին, իսկ Բուտբին սպառնացել է թերթին դատի տալ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Հարոլդ Ուիլսոն Առնոլդ Գուդմանի փաստաբանի օգնությամբ։ Ուիլսոնը ցանկանում էր պաշտպանել խորհրդարանի անդամի հեղինակությունը Լեյբորիստներից Թոմ Դրիբերգից, որը հայտնի է իր կապերով ինչպես Բուտբիի, այնպես էլ Ռոնի կրեմի հետ, առաջիկա համընդհանուր ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, որոնք լեյբորիստները հույս ունեին հաղթել։ Դրանից առաջ թերթը նահանջել է, աշխատանքից հեռացրել է իր խմբագրին, ներողություն է խնդրել, իսկ Բուտբիին 40 000 ֆունտ ստերլինգ է վճարել արտադատական կարգով[14]։ Այդ պատճառով այլ թերթեր չէին ցանկանում բացահայտել Քրեյի կապերն ու հանցավոր գործունեությունը։ Ավելի ուշ 4-րդ ալիքը հաստատել է այդ պնդումների ճշմարտացիությունը և այս թեմայով վավերագրական ֆիլմ է թողարկել 2009 թվականին որը կոչվում է «The Gangster and the Pervert Peer»[15]: Ոստիկանությունը Քրեյների նկատմամբ մի քանի անգամ հետաքննություն է անցկացրել, սակայն բռնության հակված եղբայրների հեղինակության պատճառով վկաները վախենում էին ցուցմունք տալուց։ Խնդիր կար նաև երկու հիմնական քաղաքական կուսակցությունների համար։ Պահպանողական կուսակցությունը չէր ցանկանում ճնշում գործադրել ոստիկանության վրա, որպեսզի կանխեր Քրեյների շխանությունը՝ վախենալով, որ Բուտբիի հետ կապը կրկին կդառնա հրապարակայնության տիրույթ, իսկ Լեյբորիստական կուսակցությունը, որը իշխանության ղեկին էր գտնվում 1964 թվականի հոկտեմբերից, սակայն Համայնքների պալատում աննշան մեծամասնությամբ և հերթական համընդհանուր ընտրությունների հեռանկարով, որոնք պետք է կայանային մոտ ապագայում, չէր ցանկանում, որ Դրիբերգի և Ռոննի Քրեյի (և նրա սեռական կողմնորոշման) կապերը դառնային հանրության սեփականությունը[16]։

Ջորջ Քորնել խմբագրել

Նախօրեին Քեթֆորդի "Միստր Սմիթ" գիշերային ակումբում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ռիչարդսոնի և Ռիչարդ Հարթի հանցակից Քրեյի մասնակցությամբ։ Այս հրապարակային փոխհրաձգությունը հանգեցրեց Ռիչարդսոնի գրեթե ողջ ավազակախմբի ձերբակալությանը։ Քորնելը, երջանիկ պատահականությամբ, չի մասնակցել ակումբում փոխհրաձգությանև և չի ձերբակալվել։ Ռոնին Բարիի հետ մտել է Փաբ, մոտեցել Կոռնելին և բոլորի աչքի առաջ կրակել նրա գլխին։ Բարին, որը շփոթված է տեղի ունեցածի հետ, հինգ կրակոց է արձակելօդ՝ հասարակությանը նախազգուշացնելով տեղի ունեցածի մասին չհայտնել ոստիկանությանը:նա մահացել է առավոտյան ժամը 3։30-ին հիվանդանոցում[17]։Սպանության պահին Ռոնի Քրեյն արդեն տառապում էր պարանոիդ շիզոֆրենիայով[18]։ Ըստ որոշ աղբյուրների, Ռոնին սպանել է Կոռնելին, քանի որ Քորնելը նրան անվանել է" գեր համասեռամոլ (գեյերի համար նվաստացուցիչ տերմին)[19] Ռիչարդսոն խմբավորման անդամ «Խելագար» Ֆրենկի Ֆրեյզերը դատվեց Ռիչարդ Հարթի սպանության համար Սմիթում , բայց նրան անմեղ ճանաչեցին[11]։ 1965 թվականի Սուրբ Ծննդյան օրը Քրեյների և Ռիչարդսոնի բանդայի միջև առճակատման ժամանակ։

 
«Blind Beggar» փաբը 2005 թվականին»

Ռիչարդսոնի "խելահեղ" բանդայի անդամ Ֆրենկ Ֆրեյզերին դատել Պարոն Սմիթին Ռիչարդ Հարթի սպանության համար, բայց անմեղ են ճանաչել։ Բանդայի անդամ Ռեյ Բելգիացին ցույց է տվել, որ տեսել է, թե ինչպես է Քորնելը ծաղրում Հարթին։ Վկաները չեն համագործակցել ոստիկանության հետ սպանության գործով քանի որ նրանց ահաբեկել են, դատը ավարտվել է քանի որ կասկածյալ չի եղել։

Ֆրենկ Միտչել խմբագրել

1966 թվականի դեկտեմբերի 12-ին Քրեյին օգնեցին Ֆրենկ Միտչելին[11] , "խելահեղ Դրովոսեկին" փախչել Դարտմուրի բանտից։ Ռոնին ընկերացել է Միտչելի հետ, երբ նրանք միասին բանտարկվել են Ուոնդսվորթի բանտում։ Միշելը զգում էր, որ իշխանությունները պետք է վերանայեն իր պայմանական վաղաժամկետ ազատման գործը, ուստի Ռոնին մտածեց, որ նա նրան լավություն կանի, նրան դուրս բերելով Դարտմուրից, լուսաբանելով իր գործը ԶԼՄ-ներում և ստիպելով իշխանություններին գործել:Երբ Միտչելը հեռացել է Դարտմուրից, Քրեյին ձերբակալել է նրան Իսթեմի Բարքինգ ճանապարհի ընկերոջ բնակարանում։ Նա հոգեկան հիվանդ էր և դժվար էր վերահսկել նրան։ Քրեյի ընկերը, պնդում է իր ,որ արժանապատվության հարց է եղել և այդ իսկ պատճառով նա կրակել և նետել է մարմինը ծովը նա այդ քայլով լավություն է արել երկվորյակներին։

Ջեք «գլխարկը» ՄաքՎիտին խմբագրել

Քրեյները իրենց հանցավոր գործունեությունը թաքցրել էին ինչպես իրենց կարգավիճակի, այնպես էլ արտաքին օրինական բիզնեսի ետևում։ 1967 թվականի հոկտեմբերին, կնոջ՝ Ֆրենսիսի ինքնասպանությունից չորս ամիս անց, Ռեգին իբր համոզել է իր եղբորը սպանել Ջեք Մաքվիթիին, որը Քրեյի ավազակախմբի անդամ է, նա պետք է սպաներ իրենց ֆինանսական խորհրդատու՝ Լեսլի Փեյնին[20][21] , քանի որ նա չի կատարել 1000 ֆունտ ստեռլինգի պայմանագիրը, որոնցից 500-ը նրան նախապես վճարել էին։ Մի երեկույթի ժամանակ Մակվիտիին կանչել են Ստոկ Նյուինգթոնում գտնվող նկուղ։ Մտնելով սենյակ՝ նա տեսավ Ռոնի Քրեյին, ով նստած էր հյուրասենյակում։ Ռոնիին մոտեցավ, հարձակվեց Միքվիթի վրա և ապակու բեկորով հարված հասցրեց աչքի տակ։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ երկվորյակների և Մակվիթիի միջև վեճ է ծագել։ Քանի որ վեճն ավելի ու ավելի թեժ է դարձել, Ռեգի Քրեյը ատրճանակը պահել է ուղիղ Մակվայթիի գլխին երկու անգամ սեղմել է ձգանին, սակայն ատրճանակը չի կրակել[22]։

Այնուհետեւ երկվորյակների զարմիկը՝ Ռոնի Հարթը, Մակվիթիին մարմնով պահում էր, իսկ Ռեգգին իր ձեռքում պահում էր մեծ դանակ։Այնուհետեւ նա հարված է հասցրել Մակվայթիի դեմքին և որովայնին, պտտելով սուր դանակը մտցրել է պարանոցը, չէր դադարեցնում գործողությունները նույնիսկ այն ժամանակ, երբ Մաքվայթին պառկած հատակին մեռնում էր։ 2000-ին տված հարցազրույցում, Ռեգիի մահից անմիջապես հետո, Ֆրեդի Ֆորմանը պատմել է, որ Մաքվիտին ունեցել է մի մարդու համբավ, թմրադեղեր է սովորական օգտագործել և հարբեցողությանբ է զբաղվել և ավելացրել է նաև, որ նա սպառնացել է վնասել երկվորյակներին և նրանց ընտանիքին.[23]։

Թոնին, Քրիս Լամբրիանուն և Ռոնի Բենդերը օգնել են վերացնել այդ հանցագործության ապացույցները և փորձել են օգնել ազատվել մարմնից։ Քանի որ Մաքվիթիի մարմինը չափազանց մեծ էր, որպեսզի տեղավորվեր բեռնախցիկում, այն փաթաթեցին մեծ ծածկոցի մեջ և դրեցին մեքենայի հետևի նստարանին։ Թոնի Լամբրիանին վարում էր մարմինը տեղափոխող մեքենան, իսկ Քրիս Լամբրիանան և Բենդերը նրա հետեևից գնում էին։ Անցնելով «Blackwall » թունելը, Քրիսը կորցրեց Թոնի մեքենան և ծախսեց մոտավորապես տասնհինգ րոպե, ուսումնասիրելով Ռոտերհիտի շրջակայքը։ Ի վերջո, նրանք գտան Թոնին Սուրբ Մարիամի եկեղեցու մոտ, որտեղ նրա վառելանյութը վերջացել էր, իսկ Մակվայթիի մարմինը դեռ մեքենայի մեջ էր։ Այլ ելք չունենալով, քան դիակը գերեզմանոցում թողնելը ավազակախումբը փորձեց մարմինը տանել Թեմզա գետի հարավ և թողնել այն մեքենայում, երեք ավազակներով վերադարձել են տուն։ Այնուհետեւ Բենդերը զանգահարել է Չարլի Քրեյին եւ հայտնել, որ գործը կատարված է։ Սակայն, իմանալով, թե որտեղ են թողել Մաքվայթիի դիակը, երկվորյակները զայրանում էին և հուսահատորեն զանգահարում էին Ֆորմանին, որն այն ժամանակ ղեկավարում էր Սաութուորքի փաբը, պարզելու համար, թե արդյոք նա կարող է ազատվել մարմնից։ Լուսաբացից հետո Ֆորմանը գտել է մեքենան, մարմինը տարել Նյուհեյվեն, որտեղ թրաուլերի օգնությամբ մարմինը կապել են մետաղալար ցանցով և գցել Լա Մանշ[24]։

Այս իրադարձությունը սկսեց շատ մարդկանց տրամադրել Երկվորյակների դեմ ոմանք նույնիսկ պատրաստ էին վկայել թե ինչ է տեղի ունեցել Սքոթլենդ Յարդում, սակայն , վախենում էին , որ այն, ինչ տեղի է ունեցել Մաքվեյթի հետ, կարող է հեշտությամբ նրանց հետ էլ պատահել[25]։

Մահ խմբագրել

Ռոնին մահացել է 1995 թվականի մարտի 17-ին, 61 տարեկան հասակում, Բերքշիրի կոմսությունում գտնվող Ուեքսհեմ Պարկ հիվանդանոցում։ Երկու օր առաջ Բրոդմուրի հիվանդանոցում նա սրտի կաթված էր ունեցել[26]։ Ռեգին բանտից ազատ է արձակվել ձեռնաշղթաներով, որպեսզի ներկա լինի հուղարկավորությանը[27]։

Ռեգին ազատ է արձակվել «Wayland» -ից օգոստոսի 26-ին, 2000 թ, ներքին գործերի նախարար Ջեք Սթորի ցուցումով այն բանից հետո, երբ նա մոտ ախտորոշվել է քաղցկեղ[28]։ Նույն տարվա սկզբին նրա մոտ ախտորոշվել միզապարկի քաղցկեղ, հիվանդությունը անբուժելի է եղել[29]։ Նա կյանքի վերջին շաբաթներն անցկացրել է իր երեք տարվա կնոջ[30] ՝ Ռոբերտայի հետ Նորվիչի «Townhouse» հյուրանոցի համարում այն բանից հետո, երբ նա 2000 թվականի սեպտեմբերի 22-ին լքել է Նորֆոլկի և Նորվիչի հիվանդանոցը[31]։ Հոկտեմբերի 1, 2000 թվականին նա քնած ժամանակ մահացել է[32]։ Տասը օր անց նրան թաղեցին իր եղբոր՝ Ռոնի կողքին Չինգֆորդ-Մաունթ գերեզմանատանը[33]։ Հուղարկավորության ժամանակ բազմահազարանոց ամբոխները հերթ են կանգնել, որպեսզի ծափահարեն։Ռոնի և Ռեգիի ավագ եղբայրը ՝ Չարլի Քրեյը, բանտից ազատ է արձակվել 1975 թվականին յոթ տարի նա բանտարկված է եղել քանի որ խմբավորումների և կատարած հանցագործությունների մեջ իր ուրույն դերն է ունեցել[34]։ Չարլին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման 1997 թվականին գաղտնի թմրաբիզնեսում կոկաինի մաքսանենգության դավադրության համար.[35]: Նա մահացել է բանտում առողջական խնդիրներ ունենալու պատճառով 2000 թվականի ապրիլի 4-ին[36] ՝ 72 տարեկան հասակում, Ռեգիին թույլ են տվել բանտից դուրս գալ ՝ մասնակցելու իր ավագ եղբոր հուղարկավորությանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ancestry of the Kray twins». Wargs.com. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «Photographs: Violet Annie Kray (nee Lee) & Charles James Kray». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 Barratt, Robin (2011 թ․ փետրվարի 24). The Mammoth Book of Hard Bastards (անգլերեն). Little, Brown Book Group. ISBN 978-1-84901-759-6.
  4. Russell, Steven (2008 թ․ ապրիլի 28). «Hard men with a soft spot for Suffolk». East Anglian Daily Times. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  5. "Reggie Kray with his grandfather, 1964" Արխիվացված 2018-04-13 Wayback Machine, photo (c) Brian Duffy, telegraph.co.uk, slideshow with "Fashion and portrait photographer Brian Duffy dies aged 76" by Roya Nikkhah, 5 June 2010 12:30 pm BST. Retrieved 5 June 2010.
  6. In Their Own Words 2 – More Letters from History. Bloomsbury. 2018. ISBN 978-1-84486-524-6.
  7. «WordNet Search – 3.1». Wordnetweb.princeton.edu. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  8. Pearson, John (1995). The Profession of Violence: The Rise and Fall of the Kray Twins. HarperCollins Publishers.
  9. «History». the Berkeley Hotel. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. Tenenbaum, Sergio (2007). «Appearances of the Good». Mind. 119 (473): 249–253. doi:10.1093/mind/fzp153.
  11. 11,0 11,1 11,2 «History > Famous Cases > The Krays». Metropolitan Police Service. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 11-ին.
  12. The Krays, accessed 28 October 2007 «Gangland.net». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2008 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  13. Barrett, David (2009 թ․ հուլիսի 26). «Letters shed new light on Kray twins scandal». Sunday Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  14. «Obituary of Reggie Kray». BBC News. 2000 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  15. «The Gangster and the Pervert Peer (Episode Guide)». Channel 4. 2009. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  16. Channel 4 TV (1997 թ․ հունիսի 23). Lords of The Underground.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. Baker, Rob (2014 թ․ մարտի 14). «The Blind Beggar And The Bloody Killing of George Cornell by Ronnie Kray». Flashbak (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  18. Campbell, Duncan (2015 թ․ սեպտեմբերի 3). «The selling of the Krays: how two mediocre criminals created their own legend». theguardian.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. Alleyne, Richard (2001 թ․ հոկտեմբերի 19). «Ronnie Kray in torment over being gay». The Telegraph. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.
  20. The Murders of the Black Museum: 1980-1970 978-1-854-71160-1 p. 546
  21. «Don't Forget the Krays Were Killers». The Telegraph. 2000 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
  22. The Murders of the Black Museum: 1980-1970 978-1-854-71160-1 p. 547
  23. The Murders of the Black Museum: 1980-1970 978-1-854-71160-1 pp. 546-547
  24. Read, Leonard. Nipper Read, The Man Who Nicked The Krays. Time Warner Paperbacks 2001. p. 291–292. 0-7515-3175-8
  25. On Trial for Murder 978-0-330-33947-6 p. 192
  26. «1995: Killer Ronnie Kray dies». news.bbc.co.uk. BBC News. 1995 թ․ մարտի 17. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  27. «Reggie Kray freed». bbc.co.uk/news. BBC News. 2000 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  28. «Reggie Kray freed». news.bbc.co.uk. BBC News. 2000 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  29. «Can you really predict a prisoner's death?date=August 6, 2010». BBC.
  30. «Flowers, but no champagne at Reggie Kray's wedding». The Independent. 1997 թ․ հուլիսի 15. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  31. Pook, Sally (2000 թ․ հոկտեմբերի 2). «Reginald Kray dies of cancer at 66». The Telegraph. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  32. «Reggie Kray dies». news.bbc.co.uk. BBC News. 2000 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  33. «Funeral tributes for Kray». news.bbc.co.uk. BBC News. 2000 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  34. «Charlie Kray dies in hospital aged 72». The Guardian. 2000 թ․ ապրիլի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  35. «Charles Kray gets 12 years for drug plot». The Independent. 1997 թ․ հունիսի 24. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
  36. «Gangster Charlie Kray dies». BBC. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 28-ին.