Քռսնաջուր (գետ)
Քռսնաջուր, գետ Հայաստանի Տավուշի մարզում, Աղստևի աջ օժանդակը։ Սկիզբ է առնում Եղջերվասար լեռան հյուսիսարևելյան լանջերից և Հաղարծին գյուղից 0,5 կմ արևելքում միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 10 կմ[1]։
Քռսնաջուր | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 10 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Եղջերվասար |
Գետաբերանի տեղակայում | Աղստև |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Տավուշի մարզ |