Քո ընկերն առնետ է
«Քո ընկերն առնետ է», 2007 թվականի Pixar ընկերության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը թողարկվել է «Ռատատույ» ֆիլմի հետ տնային դիտման համար։ Կարճամետրաժ ֆիլմի հերոսները ընդունում են «Ռատատույ» լիամետրաժ մուլտֆիլմի գլխավոր հերոսներից երկուսի՝ Ռեմի և Էմիլի կերպարները, որոնք վիճում են մարդկանց և առնետների հաշտեցման մասին։ Սա Pixar ընկերության երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է ավանդական անիմացիայի համար։ Ներկա պահին մուլտֆիլմը համարվում է Pixar ստուդիայի ամենաերկար կարճամետրաժ ֆիլմը, որի տևողությունը կազմում է տասնմեկ րոպե։ 2D անիմացիայի հետ մեկտեղ, այն իր մեջ է ներառում նաև շարժման կանգնեցման անիմացիան, համակարգչային պատկերները և գործողությունը իրական ժամանակում[1]։
Քո ընկերն առնետ է անգլ.՝ Your Friend the Rat | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ |
Ռեժիսոր | Jim Capobianco? |
Սցենարիստ | Jeff Pidgeon? |
Հնչյունավորում | Փաթոն Օսվալտ և Պիտեր Սոն |
Պրոդյուսեր | Բրեդ Բյորդ, Ջոն Լեսսետեր և Բրեդ Լյուիս |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Պիքսար և Walt Disney Pictures |
Դիստրիբյուտոր | Buena Vista Home Entertainment և Դիսնեյ+ |
Տևողություն | 11 րոպե |
Թվական | 2007 |
pixar.com/short_films/Home-Entertainment-Shorts/Your-Friend-the-Rat(անգլ.) |
«Ռատատույ» և «Քո ընկերն առնետ է» մուլտֆիլմերը ունեն նույն երաժշտական հաջորդականությունը։ Մուլտֆիլմը արժանացել է լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ կոչմանը 35-րդ ամենամյա Annie Awards մրցանակաբաշխությունում և 2007[2][3] թվականի նոյեմբերի 6-ին թողարկվել է DVD և Blu-ray տարբերակներով «Ռատատույ» մուլտֆիլմի հետ։
Սյուժե
խմբագրելՌեմին և Էմիլը պատմում են հանդիսատեսին մարդկանց և առնետների փոխհարաբերությունների, առնետների արժանիքների և ունակությունների մասին։ Նրանք կոչ են անում մարդկանց առնետների հետ համերաշխ լինել։ Առնետները իրենց ելույթն ավարտում են «Մենք ձեզ հետ անգամ դեպի Մարս» երգով։
Արտադրություն
խմբագրելԳաղափարը նախաձեռնվել է Ջիմ Կապոբիանկոյի կողմից, երբ Բրեդ Լյուիսը էլեկտրոնային նամակ է ուղարկել նրան՝ խնդրելով լրացուցիչ ծառայություններ տրամադրել DVD-ի համար։ Կապոբիանկոն հավաքելով բոլոր տեղեկությունները, որոնք նրանք ունեին առնետների մասին, զվարճալի ձևով ներկայացրել է դրանք հանդիսատեսին։ Մուլտֆիլմի արտադրությունը սկսվել է «Ռատատույ»-ի ստեղծման վերջին մեկ տարվա ընթացքում և ավարտվել է մեկ տարուց քիչ ժամանակահատվածում[4]։ Արտադրության ժամանակ Ջիմ Կապոբիանկոն գրել է «Քո ընկերն առնետ է. Փոքրիկ ոսկե գիրք» գիրքը, որը ներառում է «Պլան Բ»[5] երգի երաժշտությունն ու տեքստը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sciretta, Peter (2007 թ․ հոկտեմբերի 30). «Pixar Does 2D Animation». Slash Film. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Legacy: 35th Annual Annie Award Nominees and Winners (2007)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Disney Serves Up 'Ratatouille' on Blu-ray this November». High-Def Digest. 2007 թ․ օգոստոսի 10.
- ↑ Topel, Fred (2004). «Jim Capobianco on Your Friend the Rat». The Can Magazine. Minds Eye One. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Jim Capobianco (2007 թ․ դեկտեմբերի 26). «Your Friend the Rat little golden book». Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- «Your Friend The Rat»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում