Քուվեյրիս Շարկի
քաղաք
(Վերահղված է Քուայրիս Շարկիից)
Քուվեյրիս Շարկի (արաբ․՝ كويرس شرقي), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Դեյր Հաֆիրի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։
Քաղաք | ||
---|---|---|
Քուվեյրիս Շարկի | ||
արաբ․՝ كويرس شرقي | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Դեյր Հաֆիրի գավառ | |
Նահիյա | Քուվեյրիս Շարկիի շրջան | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը տեղակայված է Հալեպի մարզի կենտրոնական հատվածում՝ Հալեպ քաղաքից ոչ հեռու։
Բնակչություն
խմբագրել2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Քուվեյրիս Շարկիի շրջանի բնակչությունը կազմում էր 26 729 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում թուրքմենները և քրդերը[1]։
Տրանսպորտ
խմբագրելԱմենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Այնտեղ էլ գոյացել է երկաթուղային քառակողմ հանգույց։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «2004 թվականի մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.