Քորալայն (անգլ.՝ Coraline), բրիտանացի գրող Նիլ Գեյմանի 2002 թվականին հրատարակված մանկական ֆենթզի վիպակ։ 2003 թվականին արժանացել է գրականության Հուգո մրցանակի լավագույն վիպակ անվանակարգում, նույն թվականին ստացել է նաև գրականության Նեբուլա մրցանակ։

Քորլայն
անգլ.՝ Coraline
ՀեղինակՆիլ Գեյման
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգոթական գրականություն և գիտական ֆենթեզի
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Նկարագրում էCoraline universe?
ՆկարազարդողԴեյվ Մաքքին
ԵրկիրFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվհուլիսի 24, 2002[1]
OCLC71822484
Պարգև(ներ)
Commons-logo.svg Coraline Վիքիպահեստում

ԲովանդակությունԽմբագրել

Քորալայն Ջոնսը ծնողների հետ տեղափոխվում է մի հին տուն, որը առանձին բնակարանների էր բաժանված։ Մնացած բնակարաններում ապրում էին միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը, պարոն Բոբոն, որը հավատացնում էր թե առնետների է վարժեցնում։ Իսկ Քորալայնի ծնողների բնակարանի հարևանությամբ գտնվող սենյակները ոչ ոք չէր զբաղեցնում։ Մի անձրևոտ օր իրենց բնակարանի հյուրասենյակում Քորալայնը կողպված մի դուռ է գտնում, որը ամենայն հավանականությամբ տանում էր հարևան բնակարան։ Քորալայնը մորը խնդրում է բացել դուռը, բայց բացելուց հետո պարզվում է, որ մուտքը աղյուսներով փակված է։ Երբ աղջիկը գնում է իր հարևաններին այցելության, պարոն Բոբոն նրան է փոխանցում իր մկների հաղորդագրությունը. որ հանկարծ չանցնի դռնով։ Միսս Սփինքի և Ֆորսիբլի հետ թեյելիս, Սփինքն նրան զգուշացնում է գալիք դժբախտության մասին, այնուահետև տալիս է հաջողություն բերող մի քար, որի մեջտեղում անցք էր բացված։ Չնայած այս նախաղգուշացումներին Քորալայնը որոշում է այնուամենայնիվ բացել դուռը։ Այդ անգամ նա տեսնում է, որ դռան մուտքը փակող աղյուսները չկան։ Փոխարենը մի ճանապարհ է տեսնում, որը տանում էր իրենց բնակարանի ճիշտ կրկնօրինակը հանդիսացող մեկ այլ բնակարան, որտեղ ապրում էին Մյուս Հայրիկն ու Մյուս Մայրիկը։ Նրանք շատ նման էին իր իսկական ծնողներին միայն այն տարբերությամբ որ աչքերի փոխարեն փայլուն, սև կոճակներ էին։ Բայց Մյուո մայրիկը ավելի նիհար ու բարձրահասակ էր, քան Քորալայնի իսկական մայրիկը։ Մազերը գլխի վրա կարծես իրենց-իրենց էին շարժվում, մաշկը թղթի պես սպիտակ էր, իսկ եղունգները` երկար ու կարմիր։ Քորալայնը տեսնում է որ այս աշխարհում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է. Մյուս մայրիկը պատրաստում էր իր սիրած կերակուրները, այդտեղ նրան բավականաչափ ուշադրություն էին դարձնում, իսկ խաղալիքների արկղիկը լի էր շարժվող և թռչող խաղալիքներով։ Անգամ տան շուրջ թափառող սև կատուն էր խոսում։ Հերթական անգամ երբ Քորալայնը վերադառնում է իր ուրիշ ծնողների մոտ, Մյուս մայրիկը առաջարկում է հավերժ մնալ այդ աշխարհում, բայց դա անելու համար Քորալայնը պետք է թույլ տար իր աչքերի փոխարեն կոճակներ կարել։ Այդ լսելով նա սարսափահար վերադառնում է իր իսկական տուն, բայց վերադարձին իսկական ծնողներին տանը չի գտնում։ Հաջորդ օրը նրանք նույնպես չեն վերադառնում։ Այդ ժամանակ տան շուրջ թափառող սև կատուն նրան տանում է միջանցքի հայելու մոտ, որի մեջ Քորալայնը տեսնում է իր բանտարկված ծնողներին։ Նրանք հայելու ապակուն գրում են, որ որ աղջիկը օգնի իրենց ու այդ ժամանակ նա հասկանում է, որ Մյուս մայրիկը առևանգել է իր իսկսկան ծնողներին։ Չնայած նրան սարսափեցնում էր հետ գնալու միտքը, բայց Քորալայնը որոշում է ամեն ինչ անել իր իսկսկան ծնողներին փրկելու համար։ Մյուս մայրիկին հաղթելու ճանապարհին նրան օգնում են Սև կատուն և երեք երեխաների ուրվականները։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել