Քոնդոմի շրջան (ֆր․՝ Arrondissement de Condom), վարչական շրջան Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Միջին Պիրենեյան մարզի Ժեր դեպարտամենտում։ Ունի 162 համայնք։ Զբաղեցնում է 2462,2 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 67․137[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Քոնդոմ քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։

Քոնդոմ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԺեր
ՎարչկենտրոնՔոնդոմ
Բնակչություն67 094 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք2437 կմ²

Պատմություն խմբագրել

Քոնդոմի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։ 2017 թվականի հունվարին նրա համայնքներից ինը փոխանակվել են Օշի շրջանի 13 համայնքների հետ[4]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Քոնդոմի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5]

  1. Կազոբո
  2. Քոնդոմ
  3. Օզ
  4. Ֆլյորանս
  5. Լեկտուր
  6. Մովզեն
  7. Միրադու
  8. Մոնրեալ
  9. Նոգարո
  10. Սեն Կլար
  11. Վալանս սյուր Բաիզ

Տես նաև խմբագրել

Քոնդոմ

Ֆրանսիայի շրջանների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Historique du Gers
  4. «Arrêté préfectoral, 29 December 2016» (PDF). էջեր 50–60. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Populations légales 2012: 32 Gers, INSEE

Արտաքին հղումներ խմբագրել