Քողարկող ռազմազգեստ

Քողարկող ռազմազգեստ, ռազմական հագուստ, որը շնորհիվ միջավայրի հետ նույնացող նախշերի ու գունավորման, քողարկում կամ նվազ տեսանելի է դարձնում զինվորին։ Ռազմական մարտավարության մեջ քողարկումը կարևոր դեր է սկսել խաղալ, այն բանից հետո, երբ 19-րդ դարում էականորեն մեծացավ հրազենի նշանառությունը։ Քողարկող զգեստները սակայն լայն կիրառություն են ստացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո։

US Woodland pattern.png

Մինչև 20-րդ դարի սկիզբը զինվորները հիմնականում կրում էին արտահայտիչ, վառ գույներով ռազմազգեստ, քանի որ այդպես ռազմի դաշտում ավելի հեշտ էր տարբերել սեփական զինվորներին թշնամուց։ Բացի այդ պատերազմի ժամանակ թաքնվելը կամ քողարկվելը համարվում էր ամոթալի։


Օգտագործված աղբյուրներ Հայ Զինվոր (ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ, Քողարկո՞ւմ է արդյոք քողարկող ռազմազգեստը


Ծանոթագրություններ և նշումներ