Քննարկում:44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ

Latest comment: 2 տարի առաջ by Atheist Armenian

Ողջույն հարգելի Atheist Armenian, շատ մեծ ծավալի ու բարդության աշխատանք եք սկսել, շնորհակալություն։ Մի հարց ունեմ, արդյո՞ք ճիշտ է Հայ-ադրբեջանական պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ վերնագիրը, միգուցե ազատամարտիկներ բառը փոխարինենք զինծառայողնե՞ր կամ էլ զինծառայողների ու ազատամարտիկների ցանկ։ Առաջարկիս դրդապատճառն այն է, որ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմում միայն ազատամարտիկներ (կամավոր պատերազմ մեկնածներ) չեն մասնակցել, այլ նաև օրենքով Հայաստանի զինված ուժերում ծառայողներ (զինծառայողներ)։--Գարդմանահայ (քննարկում) 09:52, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Բարև հարգելի Գարդմանահայ, փորձում եմ ինչ-որ չափ օգտակար լինել մեր Վիքիպեդիային, շնորհակալ եմ գնահատականի համար, Ձեզ նույնպես շնորհակալություն: Քանի որ Արցախյան պատերազմը կոչվում է նաև Արցախյան ազատամարտ ու առաջին փուլի բոլոր մասնակիցները կոչվում են ազատամարտիկներ, այդ իսկ պատճառով որոշեցի չտարանջատել ու այլ բառով չփոխարինել այս պատերազմական փուլի մասնակիցներին: Բացի դա, ազատամարտիկ բառը միայն կամավորներին չի վերաբերվում ու այն շատ հանգիստ կարող է և կամավոր մեկնածներին վերաբերվել և զինծառայողներին:--Atheist Armenian 14:40, 13 Դեկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Return to "44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ" page.