Քննարկում:Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ

Latest comment: 9 տարի առաջ by 6AND5 in topic Փաստերի ճշգրտում:

Վիքիպեդիա:Գնահատում/Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների ցանկ



Ամեն դեպքում չթարգմանության կաղապարը դրեցի, բայց կարծում եմ թարգամանությունը ավելացնելիս անգլերեն տարբերակը հարկավոր է թողնել, քանի որ դրանց մեծ մասի բնօրինակ տարբերակը ենթադրում եմ հենց անգլերեն է եղել, եթե ոչ բոլորը--6AND5 (քննարկում) 20:34, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Օլիվեր Ուիլյամսոն խմբագրել

6AND5 ջան, կրկին փոխեցի Ուիլյամսոնի, հետո տեսա գրածդ ամփոփումը։ Կարծում եմ գրքում վրիպակ է, քանի որ անգլերեն Williamson ազգանունը տառադարձվում է Ուիլյամսոն, ռուվիքիում էլ է Уильямсон։ --Լիլիթ (քննարկում) 16:55, 13 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Լավ Լիլիթ ջան, հիմա մնացած մասերում կուղղեմ, հոդվածում շատ կա այդ ազգանունից, ի դեպ ռու վիքիում թե այս ցանկը ինչ պայմաններում է դարձել ընտրյալ, բավականին կասկածելի է, անգամ նշել եմ, որ մի տեղ экономичекий-ի փոխարեն - экологический են գրել, քանի օր անցել է արձագանքող չկա...--6AND5 (քննարկում) 17:28, 13 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, ես էլ համեմատեցի, ռուսերենում շատ բաներ այլ կերպ էին թարգմանել, լավ է, որ անգլերենը թողել ես, դրան նայելով եմ ուղղումներ արել։ --Լիլիթ (քննարկում) 18:40, 13 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Արխիվացում խմբագրել

Երջանիկ ջան, ես ջնջեցի արխիվացված տարբերակները, քանի որ դրանք թյուրիմացության մեջ են գցում, քանի որ անգլերեն տարբերակով է մեզ մոտ ցույց տալիս, այսինքն սկզբից արխիվացված տարբերակը, հետո նոր օրիգինալը, բայց քանի որ սա հոդվածի էջ չէ, այլ հիմնական, այսինքն այդ էջում օնլայն թարմացում է գնում, ստացվում է արխիվացվածը օրիգինալի հետ չի բռնում:

Երևի վաղը բոլոր ծանոթագրությունները ևս մեկ անգամ կսուգեմ, ու էն որ գրված է վերցված է 2008 թվականին կդարձնեմ 2014 թ.-ի սեպտեմբեր...--6AND5 (քննարկում) 15:14, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա մեկ էլ շատ շնորհակալություն նոր ինֆորմացիայի ավելացման համար:--6AND5 (քննարկում) 15:14, 17 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

պակասող հոդվածներ խմբագրել

առաջարկում եմ հետաքրքրված մասնակիցներին ստեղծել գոնե 2000-ական թթ. հետո մրցանակ ստացած անձանց մասին հոդվածներ, ինքս պատրաստ եմ 2 հոգու մասին գրել, թող գոնե մեր օրերի մասով լինեն այդ մարդկանց մասին տեղեկություններ, ի՞նչ կասեք: --ERJANIK քննարկում: 06:40, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

հա մի բան էլ, նաև առաջին տարվա դափնեկիրների և միակ կնոջ դափնեկրի մասին, այդ 3 հոդվածը ես կգրեմ: --ERJANIK քննարկում: 06:54, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
պարզվեց 2-րդ-ի մասին արդեն կար, ես կգրեմ 1-ին, 3-րդ և միակ կնոջ մասին, քիչ ուշոտ, բայց կգրեմ անպայման: --ERJANIK քննարկում: 07:16, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պոլ Սամուելսոնի մասին արդեն գրեցի, Երջանիկ ջան։ Մնում է տեղեկաքարտն ավելացնեմ։ Որքան ժամանակս ների, կփորձեմ մյուս տնտեսագետների մասին էլ գրեմ։--Լիլիթ (քննարկում) 07:49, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ապրես Լիլիթ ջան: --ERJANIK քննարկում: 08:10, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես էլ կփորձեմ ժամանակի ընթացքում լրացնել հոդվածները, Երջանիկ ջան, դու մակրոէկոնոմիկայի ոլորտի համար, որ 7 ես նշել, 1974 թվականինը հաշվել ես?--6AND5 (քննարկում) 08:18, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես ճիշտն ասած անգլերեն վիքիպեդիայից եմ վերցրել, տես եթե սխալ կա ուղղի: --ERJANIK քննարկում: 10:03, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, կարծում ես փոքր գծիկներով ավելի գեղեցիկ է? --6AND5 (քննարկում) 14:09, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, հայերենում մեծ գծիկներ չենք դնում, ՀՍՀ-ից էլ տառաճանաչված բոլոր տեքստերում մեծերը փոխարինում ենք փոքրերով։ Համ էլ հա, այսպես գեղեցիկ չէ՞   --Լիլիթ (քննարկում) 14:58, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

4 տնտեսագետի մասին գրեցի, ևս 7-ի մասին կգրեմ, այսինքն՝ մինչև 1980 թվականի մրցանակակիրների մասին կգրեմ ու այդ տասնամյակը կվերջացնեմ։ Խնդրում եմ այդ հոդվածներին ձեռք չտալ :) --Լիլիթ (քննարկում) 23:10, 18 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

ես իմ խոստացած 3 հոդվածը գրեցի: --ERJANIK քննարկում: 14:29, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես էլ իմ խոստացած 11-ը  ։ Անցնում եմ հաջորդ տասնյակին, խնդրում եմ ձեռք չտալ 1980-1990 (ներառյալ) մրցանակակիրներին, ընդհանուր առմամբ 13 հոդված։ --Լիլիթ (քննարկում) 15:11, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ուլին թե՞ Օլին խմբագրել

Բերտիլ Ուլինի հոդվածը գրեցի, սակայն այսպիսի մի հարց առաջացավ։ Մեր հոդվածում Ուլին է, armeco.am կայքում՝ Ուլին, իսկ ռուսերեն Олин ու անգլերեն վիքիներում Ohlin։ Հիմա ի՞նչ անենք   --Լիլիթ (քննարկում) 10:19, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

երևի մեծ հարց չի, համենայնդեպս հայերենում մի տեղ արդեն կա Ուլին, ուրմեն թող մնա Ուլին, եթե նոր կարծիքներ կան ուրիշ բան: --ERJANIK քննարկում: 11:46, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կարծեմ ասել եմ, որ այդ հայկական կայքը Սարինյանի գրքի քոփի փաստն, քանի որ երկու տեղում էլ Ռոբերտ Ֆոգելի (1993թ.) անունը սկզբում սխալ է գրված՝ Ֆոդել, իսկ հետո ճիշտ...--6AND5 (քննարկում) 15:05, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Այսինքն՝ դու հակված ես Օլին տարբերակին, ճի՞շտ հասկացա։ --Լիլիթ (քննարկում) 15:13, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
  չէ Լիլիթ ջան, անկեղծ ասած չեմ էլ մտածել, որն է ավելի ճիշտ, ուղղակի վերընշված տարբերակով ուզեցի ամեն դեպքում ասեմ, որ այդ կայքը որպես առանձին աղբյուր չի կարող ծառայել, իսկ հոդվածում նշել եմ, քանի որ կայքից ավելի հեշտ է օգտվել, քան փդֆ գրքից...--6AND5 (քննարկում) 16:06, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բա հիմա ինչ անեմ, 6AND5 ջան  ։ Ես ավելի շատ հավատում եմ ռու ու անգլերեն վիքիներին, ուզում եմ Օ-ով փոխեմ․․․ --Լիլիթ (քննարկում) 19:04, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ՀՍՀ-ում հոդվածը չկա, բայց «Շվեդիա» հոդվածում գտա անունը: Ուլին է (ՀՍՀ, հ. 8, էջ 562): Նաև շվեդերենի տառադարձությունը եթե նայենք անգլերեն ՎՊ-ում, էլի «ու»-ով է. (Swedish: [ˈbæʈil uˈliːn]): --23artashes (քննարկում) 19:28, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Մերսի շատ, Արտաշես ջան, տրանսկրիպցիան չէի նկատել։ --Լիլիթ (քննարկում) 19:46, 19 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Տնտեսագիտության տեսության զարգացման հիմնական ուղղությունները. խմբագրել

Մերկանտիլիզմ, Ֆիզիոկրատիզմ, Դասական տնտեսագիտություն, մարքսիզմ, մարժինալիզմի դպրոց, նորդասական ուղղություն, քեյնսականաություն, մոնետարիզմ, ինստիտուցիոնալիզմ(«Տնտեսագիտության տեսություն»,(ուսումնական ձեռնարկ), Գ. Կիրակոսյանի և Ի. Խլղաթյանի ընդհ. խմբագրությամբ, Երևան, Տնտեսագետ, 2009, 752 էջ):

Ինստիտուցիոնալզիմի ներկայացուցիչներ են.Վեբլեն, Կոմոնս, Հելբրայտ, Քոուզ, Ուիլյամսոն և այլք:

մոնետարիզմ - ամենահայտնին Միլտոն Ֆրիդմեն,

քեյնսականաություն - Փոլ Սամուելսոն, Ջոն Հիկս --6AND5 (քննարկում) 14:54, 5 Հոկտեմբերի 2014 (UTC):Պատասխանել

Այսինքն վերը նշված տվյալների համաձայն ճիշտ չի դպրոցները ինչպիսին է Չիկագոյի, խառնել վերընշված ուղղությունների հետ: Կարելի է ուղղակի այն գիտնականների դեպքում, որոնց համար ունենք աղբյուր օրինակ վերընշվածը, ավելացնել ուղղակի նշումներ բաժնում: Ինչ կասես Լիլիթ ջան, նայիր գրքի հղումը [1] էջ 21(փդֆ-ի հաշվարկով), իսկ ընդհանրապես տարբեր տեսությունների մասին շատ մանրամասն հետևյալ գիրքը կա 2004թ-ի [2], բայց հարկավոր է ամբողջը կարդալ, որ հնարավոր մանրամասն վերլուծել --6AND5 (քննարկում) 15:34, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, նշածդ առաջին գրքի տառատեսակն ինձ մոտ չբացեց։ Ուղղությունների սյունակը կհանեմ, ու ըստ քո՝ ամենասկզբի տվյալների հիման վրա համապատասխան նշումները կավելացնեմ, բայց երևի թե վաղը կամ մյուս օրը կանեմ :) --Լիլիթ (քննարկում) 18:29, 5 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան,   Արված է։ --Լիլիթ (քննարկում) 19:22, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան,   Շնորհակալություն--6AND5 (քննարկում) 20:20, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Փաստերի ճշգրտում: խմբագրել

Երջանիկ ջան, ես ջնջեցի Չիկագոյի դպրոցի կայքի տվյալները, քանի որ օրինակ Հուրվիչը և Սարջնեթը մրցանակը ստանալու պահին այլ դպրոցներ են ներկայացրել, նայիր.[3], [4]: Եվս մեկ խնդրանք, կարող ես ցույց տալ, թե որտեղ ես ստուգել մրացանակը ստանալու պահին քաղաքացիությունը, որովհետև, ես ծնվելու պահի ցուցակ միայն գտա:

Լիլիթ ջան, պարզվում է կայքի էջում, օրինակ նայիր վերևում նշված հղումները մրցանակը տալու պահին, թե որ ինստիտուտն է ներկայացրել կան , հետագայում կփորձեմ ավելացնել, եթե ժամանակս հերիքի:--6AND5 (քննարկում) 14:06, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Էն որ ասում են «լավ է ուշ, քան ավելի ուշ», հիմա սա է   Ես կավելացնեմ, 6AND5 ջան։ Միայն մի հարց՝ նշումների տեսքո՞վ ոնց որ հիմա է, թե՞ էլի առանձին սյունակ ավելացվի, նշումներն էլ հանվեն․․․ --Լիլիթ (քննարկում) 14:50, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Չէ նշումները թող մնան, ոնց կան, քանի որ դրանք տնտեսագիտական տեսության հոսքերին են վերաբերում: Իսկ կայքում նշված է, թե որտեղ են դասավանդել, օրինակ Նյու Յորքի համալսարանում կամ ՀՊՏՀ-ում : Բայց պիտի հերթով կենսագրականները նայես, քանի որ ընդհանուր ցուցակ չկա, տվյալ պարագայում, քանի որ կարծում եմ բոլորի համար կա, ապա լավ կլինի առանձին սյունակ բացել, պարգևատրման պահին կրթական հաստատության պատկանելիությունը կամ նման մի բան--6AND5 (քննարկում) 15:02, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան,, ցանկալի է քաղաքն էլ նշես--6AND5 (քննարկում) 15:25, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, 1970-1980-ական թվականների մրցանակակիրների էջերում ոչ ոքի կրթ․ հաստատությունը չկար նշված։ Ի՞նչ անեմ, արժի՞ շարունակել․․․ --Լիլիթ (քննարկում) 16:05, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գտա, ուրիշ տեղ էի նայել․․․ --Լիլիթ (քննարկում) 17:01, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, 2 հարց․
  1. Էդվարդ Փրեսքոթի մոտ նշված է և համալսարան և բանկ։ Սա նշանակում է, որ մեր սյունակի վերնագիրը ճիշտ չի ստացվում՝ կրթական հաստատություններ։ Առաջարկում եմ կամ բանկ-ը հանենք այս տնտեսագետի մոտից (միայն իր մոտ կա նշված) կամ էլ սյունակից հանենք կրթական բառը։
  2. Առաջարկում եմ սյունակի վերնագրում նշումով գրել, որ տվյալները վերցված են Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքից։ --Լիլիթ (քննարկում) 19:00, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, ես էլ ձեռի հետ օնլայն ներքին հղումներն եմ ավելացնում, երևի նկատել ես : Երկրորդ առաջարկիդ հետ միանշանակ կողմ եմ, իսկ առաջինի հետ կարելի է համալսարանի մոտ նշագրում ավելացնենք, որտեղ կգրվի միաժամանակ եղել է այսինչ բանկի աշխատակից:--6AND5 (քննարկում) 19:09, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Չէի նկատել, 1980-ականներում ուղղում անելիս ընդհարում եղավ, նոր նկատեցի  : Հիմա կավելացնեմ նշումները, 6AND5 ջան։ --Լիլիթ (քննարկում) 19:28, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
-6AND5 ջան ես չեմ գրել քաղաքացիությունը, ես գրել եմ որ երկիրն է ներկայացրել և վերցրել եմ կայքից, հերթով ստուգել եմ: --ERJANIK քննարկում: 14:23, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա մեկ էլ կարծում եմ ավելի ճիշտ կլինի, որ կրթական բառի կողքին ստորակետ դնենք և նշենք գիտահետազոտական, քանի որ այդ համալսարանները ավելի շատ երևի հայտնի են որպես գիտահետազոտական հաստատություններ, ինչ կասես?--6AND5 (քննարկում) 19:24, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ինձ թվում է՝ չարժի ծանրացնել սյունակի վերնագիրը․ առանց այն էլ երկար է։ --Լիլիթ (քննարկում) 19:28, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, 2000-ականների հղումները վաղը կավելացնեմ, որովհետև բազմակողմնակի ստուգելով եմ անում համ կայքի աղբյուրներն եմ հերթով նայում, համ էլ որոշ դեպքերում ռուսերեն կամ անգլերեն վիքիները, որ տեսնեմ, որոշ քաղաքների կամ համալսարանների համարժեքները կան մեր մոտ, բանից պարզվում է արտասահմանյան համալսարանների մասին բավական հոդվածներ ունենք...--6AND5 (քննարկում) 19:42, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հա, բավականին ունենք, դա նկատել էի տնտեսագետների մասին հոդվածները գրելիս։ Հղումներն էլ ճիշտն ասած ես չդրեցի, որ հիմա էլ համալսարանների կարմիր հղումները պատճառ չդառնան հոդվածի՝ ընտրյալ չդառնալուն․․․ թե չէ հիմա էլ համալսարանների մասին էի գրելու հերթով   --Լիլիթ (քննարկում) 19:46, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, իսկ որ երկիրն է ներկայացրել, ոնց ես ստուգել, թեկուզ մեկ հոգու օրինակով ասա--6AND5 (քննարկում) 14:36, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
կայքից, տես հենց օրինակ Թոմաս Սարջենթ, գրված է Affiliation at the time of the award: New York University, New York, NY, USA, ուրեմն ԱՄՆ: --ERJANIK քննարկում: 14:44, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ մերսի--6AND5 (քննարկում) 15:02, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ես հոդվածում համապատասխան ուղղում կատարեցի[5]:--6AND5 (քննարկում) 15:17, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ցուցակում անճշտություններ կային դրա համար ջնջեցի, բացի Ֆոն Հայեկից, բացի Մյուրդալի համար նույնպես նշված չէր, Հնդկաստանի պահով 1 միավոր ավելորդ էր և այլն: Հետագայում կփորձեմ լրացուցիչ ճշտել և վերականգնել ցուցակը: Հիմա ինձ հետաքրքիր է ով կարող է այնպես անել, որ սյունակները տասնամյակների կտրվածքով հավասարվեն :--6AND5 (քննարկում) 14:38, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դավիթ ջան, եթե ժամանակդ հերիքի դու էլ նայիր այդ տասնամյակների սյունակների ոչ հավասար լինելը--6AND5 (քննարկում) 17:02, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Չեմ հասկանում, թե ինչ սյունակներ, եթե մանրամասնես, գուցե կարողանամ օգնել:--Դավիթ () 17:30, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Հոդվածի մրցանակակիրներ բաժնում, օրինակ երրորդ սյունակը պետություն է չէ կոչվում, 1960-ական թթ-ի ու 1970-ական թթ-ի բաժնում տարբեր է, այսինքն նույն գծով չի անցնում, կամ պարգևտրման հիմունքը մի տեղ նեղ է մի տեղ լայն: Ես ենթադրաբար եթե փոխեմ գերմանական տարբերակով, ապա կառուցվածքային փոփոխություններ կարող են լինել, դրա համար եմ հարցնում, հնարավոր է առանց շատ փոփոխությունների կարգավորել այս խնդիրը:--6AND5 (քննարկում) 18:42, 14 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, սյունակների լայնությունը տեքստից է գալիս, այս աղյուսակիդ լայնությունները չեն կարգավորվում։ Ու երկրորդ սյունակի ազգանուններից կախված աևդեն տարբեր լայնության են գնում։ Կար մի տարբերակ, երբ լայնությունները տոկոսներով դրվում էին, բայց գտնել է պետք։ -◙Beko (քննարկում) 16:42, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն արձագանքելու համար: Ես մի անգամ փորձեցի տոկոսների տարբերակով անել, բայց լավ չստացվեց: Հիմա նորից կփորձեմ --6AND5 (քննարկում) 16:50, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Վերնագիր խմբագրել

Տեսականորոն հնարավոր է որ խաղաղության նոբելյան մրցանակակիրը մասնագիտությամբ տնտեսագետ լինի իսկ այս հոդվածի վերնագրից դատելով նա էլ պետք է ցանկի մեջ ներառվի: Առաջարկում եմ վերնագիրը փոխել առանց վերահղում թողնելու--Աշոտ (քննարկում) 09:04, 11 Հունվարի 2015 (UTC)

Այ երբ կլինի, այն ժամանակ ասա փոխենք --6AND5 (քննարկում) 09:11, 11 Հունվարի 2015 (UTC)
Չնայած մոտեցման հետ սկզբունքորեն համաձայն չեմ՝ բայց (հաշվի առնելով տեխնիկական խնդիրը) չեմ վիճի: Վերահղումները չեն խանգարի--Աշոտ (քննարկում) 21:32, 23 Հունվարի 2015 (UTC)
Return to "Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ" page.