Այս կաղապարը նախատեսված է «Հայ-էստոնական համագործակցության ամիս» նախագծի հոդվածների համար։


Րյա՞հն, թե՞ Ռյահն խմբագրել

Րյահն թե՞ Ռյահն, կարծում եմ Ռ-ով տարբերակն ավելի ճիշտ է։ --Lilitik22 (քննարկում) 10:24, 1 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Հայերենում բառասկզբում ընդունված է գրել Ռ, չհաշված որոշ բացառություներ՝ Րաֆֆի, րոպե, Րաբունի։ --ջեօ ») 11:20, 1 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Րյահն գրվել է այն պատճառով, որ հայկական մի քանի կայքերում հանդիպեցի այդ անունը Ր-ով, Ռ-ով սկսվող տարբերակ կարծես չգտա, բայց չեմ կարծում, որ ճիշտ կլինի այն փոխել Ռ-ով միայն այն պատճառով, որ հայերենում Ր-ով սկսվող բառերը 3-ն են ու ընդունված է բառասկզբում գրել Ռ: Դա անուն է ու հնարավոր է, որ էստոներենում ունենա այնպիսի հնչողություն, որ ավելի ճիշտ կլինի այն գրել Ր-ով: --Արման Մովսիսյան (քննարկում) 17:48, 1 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

միանշանակ չենք կարող ասել, բայց մեծամասամբ Ռ-ով ավելի ճիշտ է իմ կարծիքով, քանի որ իսկապես Ր-ով բառ հայերենում որոշակի ասած «խորթ» է դիտվում, և թեկուզ հնարավոր է որ մասնավորապես այս դեպքում էստոներենում ավելի շատ մոտ լինի հնչողությանը Ր-ով, բայց ըստ իս պետք չի հայերենում Ր-ով սկսվող այսպես ասած արհեստական նորամուծություն մտցնել, նաև ինտերնետում գտա մի կայք, ըստ որի Rähn բառի արտասանությունը ավելի մոտ է Ռ-ին քան Ր-ին http://hy.forvo.com/word/rahn/#et: Այնպես որ առաջարկում եմ վերանվանել, ու լավ կլինի հետաքրքրված մասնակիցներից կարծիք լսել, որ մյուս դեպքերի համար էլ պարզ լինի: ERJANIK քննարկում: 19:01, 1 Դեկտեմբերի 2013 (UTC)Պատասխանել
Return to "Տավի Ռյահն" page.