Քննարկում:Վահագն Հովնանյան

Latest comment: 8 տարի առաջ by Gardmanahay in topic Բարերա՞ր, թե՞ ոչ

Բարերա՞ր, թե՞ ոչ խմբագրել

Վահագն Հովնանյան հոդվածում չգտա մի նախադասություն, որը կարդալուց հետո պատկերացում կազմեի, թե ինչու է Վ.Հովնանյանը հոդվածում նշվում որպես բարերար: Վահագնի թաղամաս կառուցելը և այնտեղի առանձնատները վաճառելը բարերարություն չի, այլ բիզնես գործունեություն, կամ Հրազդանի ձորում մի քանի հեկտար հողատարածք գնելն ու դրա վրա մի 4-5 հարկանի առանձնատուն կառուցելը նույնպես բարեգործություն չի: Ես չեմ լսել դեռևս որ օրինակ Վ.Հովնանյանը ինչ-որ մի աղքատ ընտանիքի անվճար տուն տա, կա՛մ որևէ փողոց վերակառուցի, կա՛մ որևէ զորամասի զինծառայողների համար անհրաժեշտ պարագաներ գնի, կամ.....: Եթե մարդ կա վիքիում, որ տեղյակ է, թե ինչ բարեգործություններ է կատարել Վ.Հովնանյանը, ապա ասեք (գրեք) իմանանք՝ իհարկե հիմնված հավաստի աղբյուրների վրա: Հակառակ դեպքում ես որոշակի ժամանակ անց ջնջումներ կկատարեմ հոդվածում:--Գարդմանահայ (քննարկում) 11:24, 9 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Return to "Վահագն Հովնանյան" page.