Քննարկում:Սփյուռ

Latest comment: 8 տարի առաջ by Samo04

Հարգելի մասնակիցներ,

Հաշվի առնելով «Սփյուռի» ծառայությունների հանրային նշանակությունը, նպատակահարմար ենք համարում, որ Վիքիպեդիայում լինի մշտապես թարմացվող ինֆորմատիվ էջ լոգոտիպով: Խնդրում ենք հայտնել թե կատարած փոփոխություններից որոնք են հանդիսացել ակնհայտ գովազդ: Բացի այդ, լոգոտիպը այդպես էլ չկարողացանք տեղադրել: Ջնջման կաղապարը նպատակային չի ջնջվել, փորձելով ներբեռնել կազմակերպության լոգոտիպը, որը ի վերջո այդպես էլ չի ստացվել, ընթացքում ջնջվել է նաև այդ կաղապարը, որը չկարողացանք վերականգնել:

Ունենք մի քանի հարցեր, այդ թվում համակարգում խմբագրում իրականացնելու հետ կապված, այդ իսկ պատճառով խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսով՝ 060-611313 (Կարեն) կամ թողնել Ձեր հեռախոսահամարը և մենք կկապվենք Ձեզ հետ:

Հարգանքով

Անահիտ, Կարեն «Սփյուռ» Տեղեկատվական Համակարգ—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Spyur (քննարկումներդրում).

Հարգելի մասնակից, ոնց հասկացա Դուք գրել եք հոդված այն կազմակերպության մասին, որտեղ Դուք աշխատում եք, այստեղ առաջանում է հետաքրքրությունների կոնֆլիկտ, այսինքն կարող են չպահպանվել չեզոք տեսակետները: Այդ իսկ պատճառով Վիքիպեդիայում խորհուրդ չի տրվում գրել հոդվածներ այն կազմակերպությունների մասին որտեղ Դուք աշխատում եք: Բացի այդ հոդվածի նշանակալիությունը ապացուցելու համար պետք է օգտագործել վստահելի անկախ երկրորդական աղբյուրներ, իսկ հոդվածում օգտագործվել է միայն կազմակերպության կայքը որպես աղբյուր ինչը համարվում է առաջնային աղբյուր: Բացի այդ բոլոր քննարկումները, որոնք կապված են Վիքիպեդիայի հետ պետք է իրականացվեն Վիքիպեդիայում:--Սամվել (քննարկում) 07:05, 14 Օգոստոսի 2015 (UTC)Պատասխանել
Return to "Սփյուռ" page.