Արևի ժամացույց և ստվերաչափ խմբագրել

Հարգելի Պանդուխտ, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամաքին, որ բերված նկարները չեն հանդիսանում ստվերաչափեր (աղյուսակներ), այլ արևի ժամացույցեր են։ Ստորեև բերում եմ հոդվածի առաջին իսկ ծանոթագրությունից համապատասխան բացատրությունը։

Հայաստանի բազմաթիվ վանքերի ու տաճարների վրա մինչև այժմ էլ պահպանվել են արեգակնային ժամացույցներ։ Դրանց նկարագրությունները կան նաև Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերում։ Այդ (արևի) ժամացույցների թվատախտակի հարթությունն ուղղահայաց է հորիզոնին և անցնում է արևելք-արևմուտք կետերով։ Այդպիսի (արևի) ժամացույցները փորագրվում էին շենքերի հարավային պատի վրա։

Ժամանակը չափելու համար Հայաստանում օգտագործվել են նաև ստվերաչափերը։ Դրանք աղյուսակներ էին, որոնցում տրված էին (ուղղաձիգ) առարկաների ստվերի երկարության փոփոխությունները տարվա օրերի ընթացքում։

Ինչպես արեգակնային ժամացույցների վրա, այնպես էլ ստվերաչափ-աղյուսակներում թվերի փոխարեն գրված են հայկական այբուբենի տառերը. առաջին ինը տառերը նշանակում են միավորներ, հաջորդ ինը տառերը՝ տասնավորներ և այլն։ Ժամերի համարակալումն սկսվում է առավոտյան պահից՝ կեսօրին դառնալով 6։ (Իբրև օրինակ՝ առաջին նկարում բերված է Երևանից դեպի արևմուտք 15կմ հեռավորության վրա գտնվող Զվարթնոցի տաճարի (մ.թ.7-րդ դար) պատին փորագրված արեգակնային ժամացույցը։)

Ստվերաչափերի հիմքում ընկած է այն իրողությունը, որ ուղղաձիգ առարկաների ստվերն օրվա տարբեր ժամերին ունենում է տարբեր երկարություն։ Քանի որ տարվա ընթացքում փոփոխվում է նաև օրվա տևողությունը, որը հետևանք է Արեգակի բարձրության փոփոխության, ուստի ստվերի երկարությունը կախված է նաև տարվա եղանակներից. միևնույն ժամին ստվերը ամռանը լինում է կարճ (նվազագույն երկարությունը՝ ամառային արևադարձի օրը), իսկ ձմռանը՝ երկար (առավելագույնը լինում է ձմեռային արևադարձի օրը)։ Իբրև օրինակ` երկրորդ նկարում բերված է Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2001 ձեռագրի 58ա թերթում զետեղված ստվերաչափը։

Ստվերաչափն ընդամենը աղյուսակ է, որում տրված են ուղղահայաց մարմնի բարձրության և ստվերի երկարության հարաբերության արժեքները։ Բուն գործիք, չափիչ կարող է դառնալ ցանկացած հարմար ստվեր ունեցող մարմին՝ ուղղահայաց ձող, սյուն, շինություն, հարմար մեծ քար կամ ժայռ։ Կարևորը բարձրության և ստվերի երկարություն հարաբերության ճշգրիտ որոշելու հնարավորությունն է՝ ստվերաչափ-աղյուսակում կգտնվի համապատասխան օրվա ժամը։ Ցանկալի կլիներ նաև տեղադրել հղումում նշված Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2001 ձեռագրի 58ա թերթում զետեղված ստվերաչափը։

Եւ մի բան էլ։ Այս հոդվածն առնչություն չունի հավերժության նշանի հետ և իմաստ չունի հղվել այս հոդվածի վրա։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 22:22, 3 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

Հասկացա, հարգելի Վահրամ: Այդ դեպքում շատ շնորհակալ կլինեմ, եթե ուղղեք հոդվածը :)) --֎ Պանդուխտ 17:52, 4 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Լա՛վ եք ձևը գտել :) Կանեմ, սակայն քիչ ուշ։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 21:41, 4 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Դե եթե այս հարցով իմացող մարդ կա, ես ինչու խոթեմ իմ դիլետանտական քիթը    --֎ Պանդուխտ 11:43, 6 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Լա՛վ, Պանդուխտ տղա, քե՛զ էլ իմացանք։ :) Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23:57, 6 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
  --֎ Պանդուխտ 19:21, 8 Մարտի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Ստվերաչափ" page.