Քննարկում:Սուրիկ Խաչատրյան

Latest comment: 9 տարի առաջ by 6AND5

Հարգելի Գարդմանահայ, այդ վիդեոները դիտելիս ես միայն այսպես կոչված կոպիտ ձևով ապտակ եմ տեսնում, դու որտեղ ես դիտել կամ կարդացել այս տողի իրավիճակը՝ հարձակվել է գործարար Սիլվա Համբարձումյանի վրա, ոտքով հարվածել վերջինիս որովայնին, այնուհետև հարվածներ հասցրել գլխի։ --6AND5 (քննարկում) 17:34, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

6AND5 ջան, աղբյուրը նշված է։ Այսպես ասած ինձ համար ոչ տաք է, ոչ էլ սառը, թե քանի անգամ է հարվածել։ Իսկ գրված նախադասությունները գրված են որոշակի աղբյուրների վրա, որոնց մի մասը արդեն նշված են հոդվածում։ Ո՛չ ես, ո՛չ էլ դու (ամեն դեպքում ես այդպես գիտեմ) վիդեոէքսպերտներ չենք և չունենք համապատասխան ատեստավորում, որ որոշենք , թե այդպես է կամ ոչ։ Աղբյուր կա, նշված է դա, հետևաբար տեղ է գտել հոդվածում։ Աղբյուրն էլ կորած–մոլորած լրատվամիջոց չի։--Գարդմանահայ (քննարկում) 17:40, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Նայիր քո աղբյուրներից մեկում, հենց Սիլվան ոնց է մեկնբանում.«Եկավ Սուրեն Խաչատրյանը` Սյունիքի մարզպետը, ու թափով, վերարկուով մոտեցավ ինձ։ Որ մոտեցավ` փորձեց սկզբից ոտքով խփել` վերարկուն չթողեց։ Երբ վերարկուն չթողեց, ինքը գլխիս ձեռքով խփեց։ Որ խփեց` այնտեղ տղամարդիկ կային` իրեն սկսեցին քաշել ու նստեցրին առանձին։ Ես գնացի հեռու, ուզում էի ոստիկանություն դիմել, բայց զանգահարեցի իմ փաստաբանին», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սիլվա Համբարձումյանը[1]: Իսկ մյուս աղբյուրում նշված է «Խաչատրյանը, ըստ գործարար կնոջ, նաեւ` ըստ ականատեսների, ծնկով հարվածել է Համբարձումյանի փորին (փորը և որովայնը կարծում եմ տարբեր տերմիններ են), այնուհետեւ հարվածներ տեղացել գլխին:» Ես հասկանում եմ, որ քեզ տաք կամ սառ չի, թե քանի անգամ է խփել և ես էլ վիդեո էքսպերտ չեմ, ու ասեմ դեմից նայելուց չէի նկատել, որ փորձել է ոտքով խփի, քո ասելուց հետո նորից նայեցի, նկատեցի: Բայց խնդիրը այն է նմանատիպ հոդվածներում կամ գրում են ըստ այս աղբյուրի ըստ այս մարդկանց խոսքի կամ նկարագրում են վիդեոն բառացի կամ ընդհանրապես չեն գրում:

Փաստորեն հենց Սիլվան է ասում, որ մեկ անգամ է հարվածել: Այնպես որ խնդրում եմ Ազատության ռադիոկայանի Սիլվայի հարցազրույցի հիմքով ուղղիր գրածդ: Մի բան էլ ավելացնեմ, որ քաղաքական գործիչների մոտ մոդա է, որ մի հատ «չափալախը» դաժան ծեծ են ներկայացնում...: Ծեծի փորձ կատարելը և ծեծելը նույնպես տարբեր բաներ են, ոնց որ ասես սպանության փորձը ու սպանությունը նույն բանն է...--6AND5 (քննարկում) 18:05, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հա մեկ էլ մոռացա ասեի, ծանոթագրությունները վերջակետից առաջ պետք է դրվեն, խնդրում եմ դրանք էլ ուղղել:--6AND5 (քննարկում) 18:08, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, դիտարկումներդ հաշվի կառնեմ անպայման, պարզապես մի երկու բան էլ ես ավելացնեմ։ ՀՀ քրեական օրենսգրքում ապտակը, որովայնին կամ փորին, գլխին կամ ոտքին հարվածելը համարվում է որպես ծեծ։ Պատահական չէ, որ հենց այդ հոդվածով է ՀՀ ՔԿՀ–ն քրեական գործ հարուցել Ս․Խաչատրյանի նկատմամբ։ Հարգելի 6AND5, որովայնն ու փորը նույնն բանն են, պարզապես առաջինը, կարծես ավելի գրագետ տարբերակը լինի։ Տես ինքդ ըստ Նայիրի բառարանի՝ որովայն – մարմնի ստորին խոռոչը, որտեղ ամփոփված են ստամոքսը, աղիքները, ․․․։ փոր, փոր – իրանի միջի մեծ խոռոչը, որ պարունակում է թոքերը, լյարդը, ստամոքսը, աղիքները և այլն։ և ըստ Հայերեն օնլայն բառարանի՝ փոր (հոմանիշները) – 1) գ. 1. Որովայն: 2. Փորոտիք, ․․․, որովայն (հոմանիշները) – Փոր. փոքրավտր․․․։ --Գարդմանահայ (քննարկում) 19:51, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Անդրադառնամ քո ներկայացրած մեջբերմանը՝ «Եկավ Սուրեն Խաչատրյանը` Սյունիքի մարզպետը, ու թափով, վերարկուով մոտեցավ ինձ։ Որ մոտեցավ` փորձեց սկզբից ոտքով խփել` վերարկուն չթողեց։ Երբ վերարկուն չթողեց, ինքը գլխիս ձեռքով խփեց․․․»։ Այս նախադասությունից ես հասկանում եմ, որ Ս․Խաչատրյանը հարվածել է Ս․Համբարձումյանին, սակայն վերջինիս ասելով իր վերարկուն է խանգարել։ Դու մի պահ պատկերացրու, որ որևէ մեկը ոտքով հարվածի մեկ այլ մարդու, ու այդ հարվածող ոտքը դիպչի հարվածը ընդունող մարդու վերարկուին։ 6AND5 ջան, պարտադիր չի, որ հարվածող ոտքը դիպչի հարվածն ընդունողի մարմնին, որ նոր համարվի ոտքով հարվածել։ Չէ՞ որ վերարկուն էլ հենց ծածկում է մարմինը, տվյալ դեպքում՝ որովայնը (փորը)։ Իսկ ծնկով է հարվածել, թե ոտքով, դա էական չէ, քանզի մարդու ծունկը մարդու ոտքի մի մասն է կազմում։ --Գարդմանահայ (քննարկում) 19:51, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն պատասխանի համար, որովայն տերմինի փոխարեն լավ կլինի փոր գրել՝ տվյալ դեպքի կտրվածքով, որովհետև չեմ կարծում, որ միայն ես կարող եմ ոչ ճիշտ ընկալել այդ տերմինը, բայց ամեն դեպքում կսպասեմ քո փոփոխություններին իր հարցազրույցի մասով: Ի դեպ ռուսերեն վիքիիում կա ապրող մարդկանց կենսագրությունների վերաբերյալ կանոնակարգ, ոնց էլ լինի մի օր մեր մոտ էլ նմանատիպ կանոնակարգ կմշակվի, դրա համար հարկավոր է հոդվածներում նյութեր ավելացնել այնպես, որ հետագայում դրանք ուղղակի չջնջվեն, այիսնքն հնարավորինս նեյտրալ ու ստույգ մեկնաբանություններ:--6AND5 (քննարկում) 20:04, 1 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Մի անճշտություն. ադրեջանուհու բռնաբարության բաժնում գրված է, որ նա ունի երկու դուստր, իսկ Որդիներ բաժնում՝ երկու տղա:– Այս անստորագիր գրառման հեղինակն է 91.196.38.25 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Return to "Սուրիկ Խաչատրյան" page.