Քննարկում:Սիդ Հեյգ

Latest comment: 6 տարի առաջ by Որոտ

Սա նո՞ր ազգություն է` ամերիկահայ: Ես գիտեի հայը հայ է և ԱՄՆ-ում, և Հայաստանում, և Ռուսաստանում, և Լիբանանում: Փաստորեն սա կամ նոր ազգություն է, կամ հայի տեսակ է, որի մասին չգիտեինք:--Որոտ (քննարկում) 10:34, 10 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հա, մոռացա հարցնել, թե ինչու՞ է հայերեն Վիքիպեդիայում դերասան մասնագիտությունը տարանջատվում մի քանի մասերի: Բոլոր վիքիներում գրվում է պարզապես դերասան, իսկ հայերենում` մասնագիտությունը «դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սերիալադերասան...»: Է, հետո՞: Մենք պարա՞պ ենք մնացել: Դերասանը դերասան է, այսինքն դեր ասող է, որտեղ էլ որ լինի, թատրոնում, կինոյում, հեռուստատեսությունում թե կրկեսում: Այս ամենն ընդհանրացնող մեկ բառ կա` արտիստ: Կինոդերասան տերմինը կարելի է գործածել, երբ դերասանը խաղում է բացառապես կինոյում և չգիտի թե թատրոնը որտեղ է, այդպիսի դերասանները շատ են: Իսկ այս դերասանական տարատեսակները նշելը անհեթեթություն է, պարզաապես կարելի է գրել - դերասան:--Որոտ (քննարկում) 10:50, 10 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Return to "Սիդ Հեյգ" page.