Թանգյան թե՞ Թանկյան խմբագրել

Որքան հասկանում եմ, ժամանակակից ուղղագրությամբ (որով և գրված է հոդվածը) ազգանունը պետք է գրվի Կ–ով, ոչ թե Գ–ով։ Եթե այդպես է, մի գուցե պետք է վերանվանե՞լ հոդվածը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 17:39, 27 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Սերժ Թանգյանի անունը «գ»-ով է գրվում դասական և ժամանակակից ուղղագրությամբ։ Պատճարը որ նա Tankian է հնչում նրա անունը այն է որ նա արևմտահայ լինելով, «գ» գիրը կհնչվի «k» և «Թանգյան» կարդացվում է «Tankian»։ - Ֆետայի 17:50, 27 Ապրիլի 2010 (UTC)Պատասխանել

Հետաքրքիր է, Սերժը ինչպես է արտասանում իր ազգանունը????????????????? 6AND5 11:11, 9 Հոկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Ֆետայի ջան, եթե արևմտահայ լինելն է գ-ի պատճառը, ասեմ, որ Սերժը Երևանցի է: Բայց այս է ճիշտը` եթե Թանգեան, Թանգյան լիներ, անգլերենում առանց վարանելու Tangian կամ Tangyan կգրեինք: Arantz (talk) 23:19, 30 Հունիսի 2012 (UTC)Պատասխանել


Պետք է Թանգյան գրվի, այլ ոչ թե Թանկյան, չեմ հասկանում, հայերենից լրիվ տեղյակ չեք, թե ի՞նչ։ Ֆետային իրավացի է։ Arantz ջան, բայց այդ երբվանի՞ց Սերժը Երևանցի դարցավ, հը՞։ Չէ որ Բեյրութում, Լիբանանում է ծնվել և իր մայրենին արեւմտահայերենն է։

Նոր ազգանուններ հորինելու փոխարել գոնե մի փոքր ստուգաբանեիք էլի։ Թանգյան ազգանունը ծագում է Թանգ անունից։ Իսկ «Թանգ» անունը հայ. «թանկ» ածականն է։ Այս արմատով բազմաթիվ անձնանուններ կան հայերենում` Թանգիկ, Թանգո, Թանկտիկին և այլն։ Սրանից` Թանգյան և Մելիք-Թանգյան ազգանունը։ Եւ չնայած, որ ծագում է «թանԿ» բառից, անունը գրվում էր «թանԳ», եւ ազգանունը միայն ու միայն Թանգյան է գրվում։ Օրինակներ Ձեզ համար՝

1. Սուսաննա Թանգյան http://www.youtube.com/watch?v=_fLESgQwhVU

2. Դիանա Թանգյան http://www.youtube.com/watch?v=c81nCEs65WA

3. Մելիք-Թանգյան Ներսես http://www.armenianreligion.am/am/Encyclopedia_of_armenian_religion_meliq_tangyan_nerses

4. Ի վերջո համացանցում որոնեք էլի ազգնունը առանց Սերժ անվան։ Լիքը ԹանԳյաններ կան, ոչ թե ԹանԿյաններ։ https://www.google.ru/search?q=%D4%B9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6&oq=%D4%B9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6&aqs=chrome..69i57&sourceid=chrome&es_sm=122&ie=UTF-8#q=%D4%B9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6+-%D5%BD%D5%A5%D6%80%D5%AA&newwindow=1&start=10 – Այս անստորագիր գրառման հեղինակն է 128.72.136.23 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի անանուն մասնակից, եթե ցանկանում եք մասնակցել քննարկմանը, խորհուրդ կտամ փոխել Ձեր տոնը, այլապես նույն ոճով շարունակելու դեպքում կարող եք արգելափակվել վիքիէթիկետը խախտելու համար։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 10:45, 14 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել


Կներեք։ Անունս Սարգիս Թանգյան է, և ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ազգանվան ստուգաբանույունը կարող եք տեսնել այստեղ (կարծում եմ, որ շատ հեղինակավոր աղբյուր է, ի՞նչ կասեք).

http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=35&query=%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3

այս պահին ես համաձայն եմ Թանկյան տարբերակին, google-ով փնտրելիս ավելի շատ կ-ով տարբերակն է։ --ERJANIK (քննարկում) 10:44, 15 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել
Ես նույնպես կողմնակից եմ Թանկյան տարբերակը թողնելուն։ --Ջեօ 11:22, 15 Հունիսի 2015 (UTC)Պատասխանել



Թանկյան տարբերակը ճիշտ չէ, որովհետեւ այդպիսի ազգանուն գոյություն չունի ո՛չ Հայաստանում, ո՛չ արեւմտահայերի մեջ, կա Թանգյան (Թանգեան) կայունացած ազգանուն, դրանում համոզվելու համար կարելի է դիմել ՔԿԱԳ։ Ինչ վերաբերվում է փաստին, որ google-ով փնտրելիս ավելի շատ կ-ով տարբերակն է, դա ճիշտ այդպես է, սակայն դրա կարեւորագույն պատճառը հենց հայկական Վիքիում ազգանունը կ-ով գրելն է. Վիքիով ստուգում են, թե ոնց է պետք գրել, իսկ Վիքիում արդեն մի քանի տարի Կ-ով է, և այդպես տարածվում է Կ տբբերակը։

Թանկյան ազգանվամբ համացանցում միայն Սերժին ենք հանդիպում, իսկ Թանգյան ազգանվամբ՝ և՛ Սերժին, և՛ այլոց։

Արդյոք իմաստ կա՞ լոկ Սերժի համար Թանկյան տարբերակն օգտագործել, իսկ բոլոր ուրիշների համար՝ Թանգյան։ Ուրեմն պետք է Վիքիդարանում Ներսես Մելիք-Թանգյանի մասին հոդվածն էլ ուղղել ու գրել Ներսես Մելիք-Թանկյան։ http://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF:%D5%86%D5%A5%D6%80%D5%BD%D5%A5%D5%BD_%D5%84%D5%A5%D5%AC%D5%AB%D6%84-%D4%B9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6

Arantz մասնակիցը գրում է, որ Սերժը Երեւանցի է ու հենց դա է պատճառը, որ եթե իրօք ԹանԳյան լիներ, անգլերենում առանց վարանելու Tangian պիտի գրվեր։ Ճիշտ է ասմում, բայց այն դեպքում, եթե իրօք Երեւանցի լիներ։ Սակայն, քանի որ իրականում Սերժը իսկի էլ Երեւանցի չի, եւ իր մայրենին արեմտահայերենն է, իսկ անգլերենում Tankian է գրվում, ուրեմն ճիշտ տարբերակը հենց Թանգյանն է, քանի որ արեւմտահայերը իրենց անուն ազգանունները անգլերեն տառերով գրելիս գրում են ինչպես արտասանում են, օրինակ՝ Կարապետը Garabed է, Կարապետեանը՝ Garabedian, Քարտաշեանը՝ Kardashian, Գեւորգեանը՝ Kevorkian, Ավետիկեաը՝ Avedikian, ուստի Թանգեանն էլ՝ Tankian։

Սարգիս Թանգյան։


Return to "Սերժ Թանկյան" page.